Glance-ի հետ հարցազրույցում Bobs Pub ում -‘’The Band’ խմբի 1-ին և հաջողված համերգի մասին մի շարք հարցերի պատասխանեց Band-ի երգչուհի Կարինե Արուստամյանը (Karine Arustamyan) ...
-Համերգր կայացավ Bobs Pub-Club-ում, այն իրենից զուտ համերգ չէր ներկայացնում, այլ կրում էր աշխատանքային բնույթ, որի շնորհիվ մեզ շուտով կարող են ավելի հաճախ այցելել և լսել: ‘’The Band’’-ը մեր կողմից ստեղծված խումբն է, այն բացկացած է 4 երաժիշտներից` խմբի դաշնակահար Հովսեփ Երեմյանը նաև հիմնական երգիչներից մեկն է և հանդիսանում է մեր բանդի երաժշտական մասի պատասխանատուն, կիթար նվագող` Արեգ Սուքիասյան, բաս կիթար` Հակոբ Թորգոմյան, հարվածային գործիքներ ` Հովսեփ Եգանյան, իսկ ես և Նիք Եգիբյանը երգում ենք: Այս կազմով համերգն առաջինն էր. Ծրագրի մեջ ներառված էին համաշխարհային հիթեր և Նիքի հեղինակային երգերից` հիմնականում պարային ոճի: Մեր ֆորմատը հիմնականում ճանաչված պարային հիթերն են: Աշխատում ենք առանց ջանքեր խնայելու, որպեսզի ներկայացնենք մաքսիմալ բարձր երաժշտական որակ: Երգացանկում ներառված էին Ջամիրաքուայի, Ռիհաննայի, Կարո Եմերալդի, Սթիվի Ուանդերի, Ջեսսի Ջի հիթերից: Շուտով սպասվում են նոր ելույթներ:
Նյութի աղբյուր՝ http://www.glancejournal.com/2013/08/the-band.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել