Այս տեսանյութը տարածվում է տելեգրամ ալիքներով։ Փորձեցի կապ հաստատել Սյունիք, սակայն այդպես էլ հստակ պատասխան չստացա։ Իրականում այս կարգի տեղեկություները շատ են և լրջագույն մտահոգության տեղիք են տալիս։ Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ պատկան մարմիները պետք է, անհապա՛ղ, տան հստա՛կ բացատրություն, թե ի՞նչ է կատարվում ադրբեջանական դիրքերի ենթադրյալ առաջ խաղացման հետ։ Միանգամից ընդգծեմ, որ հանկարծ չփորձեն այս խնդիրները փաթաթաել ռուս խաղաղապահների վրա։ Փաշինյանական իշխանություներն են առայժմ առաջնային պատասխանատուն Հայաստանի անվտանգության համար։ Այնպես որ, խնդրում եմ շարժվե՛ք և մեկնաբանեք, թե ի՞նչ իրավիճակ է իրականում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել