Կոստա Ռիկայի իշխանությունները ցանկանում են փակել բոլոր պետական կենդանաբանական այգիներըPanorama.am-ը գրում է.

Կոստա Ռիկայի իշխանությունները ցանկանում են փակել բոլոր պետական գազանանոցները և դրանց «բնակիչներին» ազատ արձակել բնության գիրկ: Այս մասին հաղորդում է «Իտար տասս» լրատվական գործակալությունը` հղում անելով «The Independent» պարբերականի հաղորդած տեղեկություններին:

Շրջակա միջավայրի նախարար Ռենե Կաստրոն բացատրել է, թե ինչու ինքը ճիշտ չի համարում կենդանիներին վանդակում պահելը: Այս կապակցությամբ նա մեջբերել է սեփական թութակի պատմությունը: «Մի օր մենք թութակին բակ դուրս հանեցինք: Նա տեսավ թռչող թութակների երամը և թռավ նրանց հետ»,- ասել է Կաստրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել