Analitik.am-ը գրում է.

Այսօր Ծիծեռնակաբերդում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև որդու շքեղ հարսանիքի մասին, որը տեղի ունեցավ օրեր առաջ:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ճիշտ էր նման հարսանիք անել, եթե հաշվի առնենք այն, որ շատ մայրեր իրենց երեխաներին չեն էլ կարողացել հողին հանձնել:

«Աղջիկ ջան, դե ես պետք ա ճոխ անեմ, դու մի քիչ անես, հո իմ պես չես կարող անել: Ամեն մարդ իր հնարավորությունների սահմաններում իր երեխայի համար անում է: Երեխան է որոշել, զույգերն են որոշել, որ իրենց հարսանիքը կազմակերպեն: Այսօր օրական հարյուրավոր հարսանիքներ են լինում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել