Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, արձանագրեց, որ Մխիթար Զաքարյանին ձերբակալելիս բացակայել են հանցանք կատարելու հիմնավոր կասկածը, չի եղել ձերբակալման իրավաչափ նպատակ և որևէ հիմք։
Այսինքն՝ Մխիթար Զաքարյանն անօրինական է ձերբակալվել՝ օրենքով սահմանված բոլոր կարգերի կոպիտ խախտմամբ և անօրինական կարգով է պահվել անազատության մեջ։
Ընդ որում, դատավորի պարզաբանումները շատ պարզ են և մատչելի։ Կարծում եմ, որ քննիչներն ու դատախազները լավ կանեն խորությամբ ծանոթանան այդ որոշմանը և սովորեն, որ նորից ապօրինի կերպով ձերբակալություններ չանեն։
Չնեղանաք դատախազության և քննչականի գործընկերներ, քանի որ եթե գիտեք այդ ամենը և սովորելու կարիք չունեք, սակայն ապօրինի եք ձերբակալում, դա վելի վատ է։
Ավելի լավ է՝ ընդունեք, որ չգիտեք (չնայած գիտեք)։
Եվ իհարկե, լիովին համոզված եմ, որ քննչականը, դատախազությունը և ոստիկանությունը գործել և գործում են բացառապես «օրենքի» հիման վրա և բացարձակապես «ապաքաղաքական» են։
Շնորհակալություն դատավոր Մանվել Շահվերդյանին, ում բաժին էր հասել այս «խուլիգանության պարագլխի, կազմակերպչի» ձերբակալման բողոքի քննությունը, ում հատկապես ցանկանում էին անազատության մեջ պահել բոլորին հայտնի պատճառներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել