Հայտնի նկարիչները, ստեղծելով իրենց կտավները, հաճախ դրանցում ավելի շատ իմաստ են դնում, քան մենք նկատում ենք առաջին հայացքից։

 «Մոնա Լիզան» ամենախորհրդավոր կտավներից է։ Որպես կանոն, լեգենդների մեծ մասը հյուսված է կնոջ ժպիտի շուրջ։ Սակայն գիտնականներն առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել Մոնա Լիզայի աչքերին։ Մանրադիտակով աչքերին նայելիս նկատեք մանրագույն տառեր ու թվեր։ Աջ աչքում առավել խոշոր կերպով երկու տառ կա՝ «Լ» և «Վ»։ Հավանական է՝ նկարչն այդպես մակագրել է կտավը։ Ձախ աչքի սիմվոլները վերծանելը բարդ էր։ Դրանք շատ մանր են և վատ են պահպանվել։ Հնարավոր է՝ դրանք որևէ կոդ են ներկայացնում, որով Դա Վինչին իր հետնորդներին ինչ-որ բան է ցանկացել փոխանցել։

Դա Վինչիի հաջորդ վիճահարույց կտավը «Խորհրդավոր ընթրիքն» է։ Ուսումնասիրողները նշում են, որ կտավի վրա գաղտնի հաղորդագրություն կա։ Վատիկանից մի մասնագետ աստղաբանական և մաթեմատիկական հաշվարկներ է կատարել և եկել եզրահանգման, որ հաղորդագրության իմաստն աշխարհի վերջի տարեթիվը հայտնելն է։ Համաձայն կոդի՝ դա տեղի կունենա 4006 թ.։ Մարդկության դարաշրջանի ավարտը համաշխարհային ջրհեղեղին կնմանվի։

Միքելանջելոյի Սիքստինյան կապելլան Վերածննդի դարաշրջանի հրաշքներից է։ Նկարիչը երիտասարդ տարիքից հետաքրքրվում էր մարդու անատոմիայով, և իր գլխավոր աշխատանքում ներառել է նաև մարդու ներքին օրգանների պատկերներ։ Այսպես, «Ադամի արարումը» զարմանալիորեն նման է գլխուղեղի։ Կա վարկած առ այն, որ նման եղանակով նկարիչը փորձել է աշխարհի հետ կիսվել իր գիտելիքներով։ Նա դա անելու գաղտնի եղանակ է ընտրել, քանի որ այդ ժամանակաշրջանում անատոմիայի ուսումնասիրումը պատժելի արարք էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել