Հայաստանում տնտեսությունն օրեցօր անկում է ապրում, հասարակության անդամները, իրենց նվազագույն պահանջները բավարարել չկարողանալով, ստիպված են լինում լքել երկիրը, գործատուները կրճատում են հաստիքները` հարկերի ծանր բեռի ներքո, իսկ ակտիվները երկրից դուրս են հոսում, քանի որ ոչ մի մենաշնորհային գործունեություն չծավալող գործարարի ձեռնտու չի նման պայմաններում ընդլայնել իր բիզնեսը կամ նոր ձեռնարկություն բացել... Հետաքրքիր է, որ այս տնտեսական ներքին խորը ճգնաժամը որևէ ազդեցություն չի ունենում պետական այրերի և մենաշնորհային գործարարների վրա, ինչը վկայում է այն մասին, որ այս վիճակն ինչ-որ իմաստով ձեռնտու է նրանց, քանզի հնարավորություն է տալիս նվազեցնել ռեսուրսների գները (բազմաթիվ գործարարներ ստիպված են լինում վաճառել իրենց ակտիվները Հայաստանում և այլ երկրներում ձեռնարկություններ հիմնել) և ձեռք բերել դրանք համարյա ինքնարժեքով` տարածելով մենաշնորհը բոլոր ոլորտների վրա... Այս վիճակը շտկելու համար և մենաշնորհներին էլ ավելի չհզորացնելու համար առաջարկում եմ այսուհետ ձեռք բերել բացառապես մանր ու միջին ձեռնարկությունների կողմից առաջարկվող ապրանքներ և ծառայություններ` նպաստելով վերջիններիս բիզնեսի զարգացմանը և ինչ-որ տեղ կանխելով արտագաղթը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել