«ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանա­կան գիտությունների թեկնածու, դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ երեկ Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջա­կանորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

- Հրապարակավ տալիս եմ հաղոր­դում հանցագործության վերաբերյալ՝ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջվող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեա­կան դիրքի չարաշահում, իր լիազորու­թյունների սահմանազանցում:

Իրավապահ մարմինների ուշադրությունն եք հրավիրում այս հանգամանքին և հոր­դորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համա­պատասխան քննություն: Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ՝ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակում: Սա հերթական քաղաքական հետապն­դումն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել