Դժվար է պատկերացնել ամառն առանց ձմերուկի: Կան ձմերուկով կոկտեյլների, ճաշատեսակների և աղանդերների պատրաստման բազում եղանակներ: Ձեզ ենք ներկայացնում դրանցից 25-ը:
 Watermelon Squares with Campari

1. Ձմերուկի խորանարդներ կամպարիի մեջ

 Ձմերուկն առանձնահատուկ համ է ստանում, երբ մատուցվում է կամպարի ալկոհոլային խմիչքի մեջ:  Watermelon Refresher2. Ձմերուկով զովացուցիչ ըմպելիք

Այս զովացուցիչ ըմպելիքը կմեղմացնի ամառային տապը: Կարող եք նաև մի քիչ օղի ավելացնել:
 Watermelon Mint Jello Shots3. Դոնդողապատ ձմերուկներ անանուխով

Այս աղանդերի մեջ ձմերուկի կտորները մատուցվում են կեղևով:
 Spicy Watermelons Slices

4. Ձմերուկ համեմունքներով

Ձմերուկը սովորաբար մատուցվում է սառը վիճակում: Սակայն այս ճաշատեսակում այն մատուցվում է տապակված վիճակում: Կարելի է վրան ավելացնել նաև տաք սոուս:

Watermelon Salsa5. Ձմերուկային սալսա

Այս աղանդերը ձմերուկի և տարբեր մրգերի յուրահատուկ համադրություն է, իսկ օգտագործվող համեմունքները այն դարձնում են ուղղակի անկրկնելի:

 Watermelon Cooler

6. Ձմերուկով ըմպելիք

Սա կարող է համարվել և՛ աղանդեր, և՛ ըմպելիք: Այն պարունակում է հիբիսկուս կոչվող բույսի տերևներ:  

 Watermelon Ceviche7. Ձմերուկ մոցարելայով

Ձմերուկը հիանալի համ է ստանում, երբ այն մատուցվում է պանրի հետ: Կարող եք նաև ավելացնել մանր կտրատված անանուխ:

Watermelon Ricotta Salata8. Ձմերուկ ռիկոտայով 

Այս համեղ աղցանին կարող եք ավելացնել սպանախ և ընկույզ:

Watermelon Sorbet9. Ձմերուկային սառնանուշ

Այս սառնանուշի բաղադրության մեջ ավելացրեք մի փոքր օշարակ: Անգամ ամենաքմահաճ համտեսողը չի կարող անտարբեր մնալ:
 Watermelon Cocktail10. Ձմերուկային կոկտեյլ

Ձմերուկն ու հազրեվարդը հիանալի համադրություն են կազմում: Շատ ախորժելի է:

Cucumber Watermelon Shooters

11. Ձմերուկով լցոնված վարունգ

Ձմերուկի կտորները դրվում են վարունգի մեջ, ապա դրանց վրա ավելացվում է օղի: Ստացվում է հիանալի կոկտեյլ:

  Grilled Watermelon12. Գրիլ դրված ձմերուկ

Ձմերուկի կտորների վրա ավելացվում է ձիթապտղի ձեթ, որից հետո այն մի քանի րոպե մնում է գրիլի մեջ:   

Thai Watermelon Salad13. Թայլանդական աղցան ձմերուկով

Արուգուլա, բողկ և ձմերուկ: Այս աղցանի մեջ կա այն ամենը, ինչ մեզ պետք է:

Pickled Watermelon Rind14. Թթու դրած ձմերուկի կեղևներ

Իսկ ի՞նչ կարելի է անել ձմերուկի կեղևների հետ: Թթու դրեք դրանք: Դրանք փափկում են և հիանալի համ են ստանում:

Watermelon Margarita Poptails15. Ձմերուկային մարգարիտա

Ձմերուկային մարգարիտայի մեջ ձմերուկից բացի օգտագործվում է լայմ, տեկիլա և աղ:

Watermelon Salad Wedges16. Ձմերուկով աղցան

Այս աղցանը կարող եք ճաշակել նաև բացօթյա խնջույքների ժամանակ, քանզի այն համար է կանգնած ուտելու համար:  

 

Watermelon Gazpacho

17. Ձմերուկային գազպաչո

Այս ապուրը պատրաստելու համար հարկավոր է ձմերուկ, լոլիկ և չիլի պղպեղ:

Watermelon Vodka Rickey 18. Ձմերուկով կոկտեյլ

Այս ըմպելիքի ամենամեծ առավելությունն այն է, որ նրանում չկա շաքարավազ: Կոկտեյլին քաղցրություն է հաղորդում ձմերուկը:
 Watermelon Margarita Granita19. Ձմերուկով զովացուցիչ ըմպելիք

Այս ըմպելիքը կզարմացնի ամենանրբաճաշակ համտեսողներին իր հիանալի համով և տեսքով:

Watermelon Mojitos 20. Ձմերուկով մոխիտո

Ձմերուկի համով մոխիտոն նրբահամ ըմպելիք է: Այն կարող է լինել և՛ ալկոհոլային, և՛ ոչ ալկոհոլային:

Watermelon, Feta, Pork Belly Salad 21. Ձմերուկով, ֆետայով և բեկոնով աղցան

Այս աղցանը բավականին սննդարար է, քանզի նրանում օգտագործվում է բեկոն:

Watermelon Drink Dispenser22. Լցնովի ձմերուկ

Լցնովի կվասն ու լցնովի գարեջուրը բավականին տարածված են, սակայն պարզվում է, որ ձմերուկն էլ կարող է լցնովի լինել: Այս եղանակով մատուցված ձմերուկն անտարբեր չի թողնի ձեր հյուրերին:  

Watermelon Rind Chutney 23. Ձմերուկի կճեպներով ճաշատեսակ

Ձմերուկի կճեպները առանձնահատուկ համ են հաղորդում այս ճաշատեսակին:

  Watermelon, Pork Belly, and Jicama Tacos24. Ձմերուկը բեկոնով և ջիկամայով

Ձմերուկը յուրահատուկ համ է ստանում, երբ այն մատուցվում է ջիկամայով և բեկոնով:

Watermelon Grilled Cheese25. Պանրով ձմերուկ

Այս նախուտեստի մեջ օգտագործվում է հունական հալոումի պանիրը: Եթե չունեք այս տեսակի պանիր, կարող եք փոխարինել այն այլ պանրի տեսակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել