Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, ում տունը հանձնել են թշնամուն, բռնի ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե, քաղաքացին հևիհև խնդրում է, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում:

«Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել և բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա »,- ասաց Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը:

Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով քաղաքացու ձեռքերը ազատ արձակեցին, իսկ Շուռնուխցին տեղեկացրեց՝ իրեն ծանուցագիր չեն ուղարկել, առավոտ՝ ժամը 7-ին բռնի ուժով բերման են ենթարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել