Անաստասիան իր համառուսական հյուրախաղերի շրջանակներում Ռուսաստանի Հեռավոր արեւելք էր ուղեւորվել: Հանկարծակի սկանդալային արտիստուհին հայտնվել է  աղետի էպիկենտրոնում:
Բլագովեշչենսկում ջրի մակարդակը երկու մետր բարձրացել է եւ բոլոր հարակից գյուղերը ողողել:

Բայց Անաստասիան որոշել է իր շրջագայությունը չընդհատել եւ մնալ` բարձրացնելու ողողված տարածքների բնակիչների մարտական ոգին, ուշադրություն հրավիրել աղետի վրա իր բլոգի միջոցով: Վոլոչկովան իր բլոգում աղետի էպիկենտրոնում արված լուսանկարներ է տեղադրել, սակայն այդ նկարները առաջացրել են բացասական վերաբերմունք եւ նախատինքի տեղիք տվել: Ընթերցողները համոզված են, որ պարուհին փիառ է անում, քանի որ էքսկավատորի եւ ուրախ բնակիչների հետ նկարները չեն փոխանցում տեղի ունեցած աղետի ամբողջ ողբերգական իրավիճակը:

Վոլոչկովան իր բլոգում գրել է.

«Մարդիկ, բարի եղեք... Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այս ողբերգության նկատմամբ... Հեռուստատեսությամբ չի հաղորդվում դրա լայնածավալությունը: Իսկ երբեմն պարզ ուշադրությունը արդեն օգնություն է».

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել