Tert.am-ը գրում է.

Սյունիքը Հայաստանի Հանրապետության վերահսկողության և անվտանգային համակարգի մեջ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Սյունեցիներն իրենց անվտանգության համար պետք է ունենան այնքան մտահոգություն, ինչքան երևանցիները, քանի որ Սյունիքը և Երևանը գտնվում են նույն անվտանգային համակարգի մեջ»,- ասաց Արման Եղոյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ այսօրվա վարչապետի այցին Սյունիքի մարզի համայնքներ և նշեց՝ հանդիպումները լուսաբանվել են միակողմանի և քաղաքացիներին, որոնք աջակցում են վարչապետին և աջակցող խոսքեր են ասում այդպիսի քաղաքացիներին ցույց չեն տալիս և ողջ խնդիրը կայանում է դրանում։

«Սյունիքի մարզում, ինչպես նաև բոլոր մյուս մարզերում կան մարդիկ, որոնք աջակցում են մեզ և կան մարդիկ, որոնք չեն աջակցում մեզ, ուղղակի տարբերությունը կայանում է նրանում, որ Սյունիքի մարզում մեզ չաջակցող մարդկանց մեծ մասը գործում է կազմակերպված խմբերով՝ որոշակի ուժերի կողմից, և բոլորը գիտեն՝ ինչ ուժերի մասին է խոսքը: Այսօր շատ չեք տեսնի աջակիցներին մամուլում, քանի ոչ վարչապետի այցը լուսաբանվում է միակողմանի»,- նշեց պատգամավորը:

Նա նաև ընդգծեց՝ որ Նիկոլ Փաշինյանի էջով ուղիղ եթեր չկան, դա Սյունիքի հետ կապված չէ, ուղղակի ոճը փոխվել է, իսկ այսօրվա իրադարձությունները եղել են կանխատեսելի:

«Մեզ համար նորություն չէր, որ այսպիսի բան կարող է լինել, իհարկե, այնտեղ կան հստակ միավորված ուժեր, որոնք պլանավորել էին նման շարժ, իրենք առաջիկա ընտրություններին ևս հայտ են ներկայացրել»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել