ArmLur.am-ը գրում է.
ArmLur.am-ի տեղեկություններով քաղաքական հրահանգ է տրված բերման ենթարկել և ձերբակալել անհնազանդ սյունեցիներին: Ինչպես հայտնի է, առավոտից Սյունիքի մարզում լարված իրավիճակ է: Մեղրի եւ Ագարակ քաղաքներում սյունեցիները փորձում էին խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը եւ հաճախ բախումներ էին ընթանում:
Եվ, ահա, մեր տեղեկություններով արդեն հրահանգ կա, որ պետք է ճանապարհը փակած սյունեցիներին պատժել: Նրանց բերման կենթարկեն եւ կձերբակալեն հասարակական կարգը խախտելու և խուլիգանության համար: Իրավապահ համակարգին արդեն հրահանգ է տրված:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1100500/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել