««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների նպատակները՝ հերթական անհնազանդին պատժելու հարցով, ձախողվել են: Ապրիլի 17-ի համարում գրել էինք, որ քաղաքական իշխանությունը հրահանգ էր իջեցրել ուժային կառույցներին «կոմպրոմանտներ» հավաքել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ:

Նպատակ կա «կոմպրոմանտներ» հավաքելով քրեական գործեր հարուցել նրա նկատմամբ և նրան ներգրավել որպես մեղադրյալ: Սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ որոնողական աշխատանքները անարդյունք են եղել, և Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ բան չեն կարողացել գտնել: Ասել է թե՝ քրեաիրավական բնույթի ոչինչ չկա նրա գործունեության, անցյալի մեջ: Ու այս պահի դրությամբ չկա որևէ տարբերակ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու:

Այսինքն` կան անհնազանդներ, որոնց անգամ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ տանել ճաղերից այն կողմ, թեև իշխանական քարոզչությունից ակնհայտ է, որ մինչև հունիսի 20-ը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտադիր է 2020 պատերազմի հիմնական մեղավոր նշանակել Օ. Գասպարյանին: Իսկ թե այդ քաղաքական նշանակումը իրավական ինչ հետևանքներ կունենա, դժվար է ասել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել