Ամիսներ առաջ սուպերմարկետներից մեկում կինս մի գրչատուփ ֆիքսեց, որի վրա թուրքերենով տպված էին հայասպան, հայակործան Քեմալ Աթաթուրքի «Երջանիկ է նա, ով թուրք է ծնվում» խոսքերը: Բարձրացած աղմուկից մեզ հետ կապ հաստատ ցանցի տնօրենը, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ անմիջապես այդ խայտառակությունը կհեռացվի, ցանցի մյուս կետերում ու պահեստում էլ հրահանգվել է տեղերում «ինվենտարիզացիա» անցկացնել:
Այսօր գիշերը գողեգողի Աջափնյակում, Արմենիա բժշկական կենտրոնի (հանրապետական հիվանդանոց) դիմացի այգում տեղադրվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարակից ընկերոջ, «օրթախի»՝ Գանդիի արձանը: Ինչպիսի հրաշալի նվեր ապրիլի 24-ին ընդառաջ:
Երևի, որ մի քիչ լավ ման գանք՝ մի տեղ Քեմալի արձանն էլ կգտնենք:
Սրանք ոչ ապիկար են, ոչ դավաճան են, ոչ էլ խեղկատակ, սրանք զտարյուն թուրք են:
Դմփ-դմփ-հու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել