Գնդապետ Արթուր Վանոյան, լեյտենանտ Յուրա Տեփանոսյան, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյան, այսօր ձեր ու ձեր նման՝ իրենց վստահված դիրքը չլքող, անձնուրաց ծառայող և հանուն հայրենիքի կյանքը չխնայող տղերքի տոնն է: Շնորհավորում եմ: Աստված հոգիներդ լույսերի մեջ պահի:
Առաջին վայրկյանից պատերազմ կամավոր մեկնած, դավաճանված ու միայնության մատնված ոստիկաններ, այսօր ձեր ու ձեր նման տղերքի տոնն է: Աստված լույսերի մեջ պահի բարձունքում մնացած տղերքին, նրանք մեզ լքեցին հաղթողի ոգով: Ողջ վերադարձածներին՝ բարի ու անփորձանք ծառայություն: Ձեզ իմաստություն ու կամք:
Հերս՝ Գեներալս, այսօր քո ու քո ընկերների տոնն է: Դուք հաղթեցիք պատերազմում, սակայն պարզվում է պարտվեցիք: Մի օր նորից հանդիպելու ենք, բայց չգիտեմ, թե ինչպես պետք է նայեմ ձեր աչքերի մեջ: Կներեք...
Իմ նախկին ծառայակից ընկերներ, շնորհակալ եմ համատեղ ծառայած տարիների, միասին տարբեր պատմությունների մեջ հայտնվելու, թիկունք թիկունքի տված, անշնորհակալ աշխատանքի ու վտանգված կյանքի ամեն վայրկյանի համար:
Այսօր պատիվ, հայրենիք ու սրբություն ունեցող իսկական ոստիկանների տոնն է: Այլ ոչ ինքնահաստատվող, իրեն տղամարդ զգալու կամ միայն աշխատավարձ ստանալու համար համազգեստ հագած, աղջիկներին ծեծող ու ջարդող, աշխատավարձի համար վիժվածքին պահպանող անհասկանալի եսիմ ում:
Խաղաղ ու անամպ ծառայություն իսկական ոստիկաններին, շառից ու փորձանքից հեռու:
Պատիվ ունեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/A.Unusyan/posts/3821071097962219
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել