Operativ.am-ը գրում է.
"Russia Today" հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այս գիշեր բալիկ է լույս աշխարհ բերել: Երեխայի քաշը 3 կգ 335 գրամ է, հասակը` 49 սմ:
Ինչպես պատմել է երջանիկ մայրիկը, նորածին Մարիանան «քնում է, ուտում, լաց լինում, ծիծաղում, բարևներ փոխանցում»: Ինքը` Մարգարիտա Սիմոնյանն իրեն լավ է զգում և փոքրիկի հետ առայժմ գտնվում է հիվանդանոցում:
Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը 2005 թվականից "Russia Today" հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն է: Նա նաև Թինա Կանդելակիի հետ НТВ հեռուստաալիքով վարել է «Երկաթե լեդիներ» հաղորդումը: Թոք-շոուի պրեմիերան կայացել է 2013թվականի փետրվարին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել