Apple-ը նոր iPhone-ը կներկայացնի սեպտեմբերի 10-ինPanARMENIAN.Net -ը գրում է.

Apple-ը նոր iPhone-ը կներկայացնի սեպտեմբերի 10-ին, գրում է AllThingsD բլոգը:

Անհայտ աղբյուրների վրա հղումով բլոգը պնդում է, որ դա տեղի կունենա ծրագրված միջոցառման շրջանակներում:

Հունիսին «Ռոյթերս» ընկերությունը հայտնեց, որ Apple ընկերությունը դիտարկում է մեկ տարվա ընթացքում մեծացված էկրաններով iPhone մոդելների, ինչպես նաև առավել էժան մոդելների թողարկման հարցը գունային ավելի լայն դիապազոնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել