Ճիշտ սնունդը միայն օգտակար մթերքներ օգտագործելը չէ: Մաքիմալ առողջ մարմին ունենալու համար պետք է հաշվի առնել նաև, թե օգտագործվող մթերքներն ինչպես են փոխազդում միմյանց հետ: Իմանալով, թե ինչպես ճիշտ համադրել մթերքները, Դուք կարող եք նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, բարձրացնել Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը և բարելավել մաշկի վիճակը: Ստորև Դուք կգտնեք մթերքների 25 առավել օգտակար համադրությունները:


1. Տապակած ծնեբեկ` մանրեցված պարմեզանով

25-asparagus-with-shaved-parmesan_tn

Ծնեբեկն ինուլինի (սննդային մանրաթելեր, պատասխանատու են օրգանիզմում օգտակար բակտերիաների համամասնության համար մարսողության ժամանակ) հրաշալի աղբյուր է հանդիսանում: Պարմեզանը պանրի տեսակ է, որը հարուստ է կալցիումով, որ շատ օգտակար է ոսկորների համար: Այս երկու օգտակար մթերքները շատ լավ համադրություն են ստեղծում, քանի որ նպաստում են ստամոքսի առողջությանը և ամրացնում են ոսկրերը:

 

2. Ավոկադո սալսա սոուսի մեջ

24-avocado-salsa_tn

Դուք թեթև նախուտե՞ստ եք փնտրում, որը Ձեզ էներգիայով կլցներ և միևնույն ժամանակ յուրահատուկ կլիներ: Փորձեք ավոկադոն սալսա սոուսի մեջ: Քանի որ սալսա սոուսն արդեն ինքնին շատ օգտակար է, այսպիսի համադրությունը կապահովի հակաքաղցկեղային լիկոպինի քառակի ավելի շատ քանակություն և մոտ եռակի անգամ դիմադրողականությունը բարձրացնող բետա-կարոտին:  

 

3. Ձվաձեղ բրոկկոլիով և պանրով

23-broccoli-and-eggs_tn

Ուտեստը հարուստ է վիտամին D-ով և կալցիումով: Այս մթերքները նպաստում են ոսկորների ամրեցմանը: Դեղնուցների մեջ առկա վիտամին D-ն օգնում է օրգանիզմին յուրացնել բրոկոլլիումը և պանրում եղած կալցիումը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն նպաստում է ոչ միայն ողնաշարի ամրապնդմանը, այլև կանանց նախադաշտանային շրջանում պակաս դյուրագրգիռ է դարձնում:

 

4. Սեխը յոգուրտով

22-cantaloupe-and-yogurt_tn

Վիտամին А, որը պարունակում է սեխը, նպաստում է վիրուսների հանդեպ դիմադրողականության ձևավորմանը: Սակայն, երբ այն համադրում ենք ցինկով հարուստ կերակուրների հետ (օրինակ` յոգուրտ), այն օգնում է օրգանիզմին 100%-անոց օգուտ քաղել սննդարար նյութերից:


5. Երկաթով հարուստ եգիպտացորենի փաթիլներ և մեկ բաժակ նարնջի հյութ   21cereal-mug-and-orange-juice_tn

Երկաթով հարուստ եգիպտացորենի փաթիլների օգտագործումը Ձեզ էներգիայով է լցնում: Ավելացրեք դրան մեկ բաժակ նարնջի հյութ և ստացեք մի համադրություն, որը վեց անգամ մեծացնում է յուրացվող երկաթի քանակությունը: 


6. Ազնվամորի սև շոկոլադով

20-dark-chocolate-and-raspberries_tn

Սև շոկոլադը հայտնի է նրանով, որ առողջության համար պարունակում է բավականին շատ օգտակար նյութեր: Համադրեք այն ազնվամորու հետ և նաև կստիպեք Ձեր սրտին ժպտալ. այս համադրությունը մեծացնում է շոկոլադի անտիօքսիդանտ հատկությունները:  


7. Էդամամե և միսո-ապուր

19-edamame-and-miso_tn

Էդամամեն կամ սոյան պարունակում է հատուկ նյութեր, որոնք նպաստում են օգտակար բակտերիաների առաջացմանը: Խառնելով էդամամեն այնպիսի ֆերմենտացված ուտելիքի հետ, ինչպիսին է միսո-ապուրը, մենք կնպաստենք ստամոքս – աղիքային վարակների նվազեցմանը և կբարելավենք մարսողությունը:    

 

8. Սպանախ և ավոկադո

spinach

Սպանախը լի է լյուտեինով և վիտամին A-ով, որոնք օգնում են պաշտպանել աչքերը հիվանդություններից: Ավելացնելով սպանախին ավոկադո, Դուք ոչ միայն ավելացնում եք լյուտեին և վիտամին A, այլև ապահովում եք օրգանիզմը առողջարար ճարպերով, որոնք հարկավոր են սննդարար նյութերը յուրացնելու համար:  

 

9. Պարֆե հունական յոգուրտից, շոկոլադից, հունական ընկույզից և վայրի հապալասից

17-Greek-Yogurt-Chocolate-Walnut-and-Wild-Blueberry-Parfait_tn

Հաշվի առնելով այն օգտակար նյութերը և վիտամինները, որոնք պարունակում են յոգուրտը, ընկույզն ու վայրի հապալասը, զարմանալի չէ, որ դրախտային հաճույքներով լի այս քաղցր բաժակը ոչ միայն կուրախացնի Ձեր համային ռեցեպտորներին, այլև շատ սննդարար կլինի ողջ օրգանիզմի համար:

 

10. Կանաչ թեյ լիմոնով

16-green-tea-and-lemon_tn

Ավելացրեք կիտրոնի հյութը կանաչ թեյի մեջ, և այդ դեպքում օրգանիզմում վեց անգամ կավելանա կատեխինի քանակությունը (անտիօքսիդանտ, որը շատ կարևոր է սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար):


11. Լոլիկներ և ձիթապտղի յուղ

tomatoes

Լոլիկները լիկոպինի հիմնական աղբյուրներից են: Դա հզոր անտիօքսիդանտ է, որը կարող է կանխարգելել արևային ճառագայթների պատճառած վնասները: Որպեսզի լոլիկներից առավելագույն օգուտ քաղեք, ավելացրեք ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղում եղած առողջ ճարպերն օգնում են լիկոպինին ավելի լավ յուրացվել օրգանիզմի կողմից:

 

12. Մեկ թեյի գդալ գետնանուշի կարագ և մի բաժակ կաթ

14-peanut-butter-and-milk_tn

Կաթի հետ խմելով սրտանոթային համակարգի համար հագեցված ճարպեր, որ պարունակում է գետնանուշի կարագը, Դուք օգնում եք Ձեր օրգանիզմին յուրացնել վիտամին D–ն:  

 

13. Ամբողջական ցորենի հատիկներից պատրաստված հաց և գետնանուշի կարագ

13-peanut-butter-sandwich_tn

Գետնանուշի կարագը լավ համադրություն է ոչ միայն կաթի հետ: Փորձեք քսել այն մի կտոր ամբողջական ցորենի հատիկներից պատրաստված հացի վրա՝ սպիտակուցի յուրացումը հեշտացնելու համար:  

 

14. Գետնանուշի կարագ և կտրատված ազնվամորի

12-peanut-butter-strawberries-on-toast_tn

Փորձեք գետնանուշի կարագի և կտրատված ազնվամորու հիասքանչ համադրությունը, որը հարուստ է սպիտակուցներով, վիտամին E-ով և C-ով: Այն կանխարգելում է դեղին նյութի դեգեներացիան (այդ պրոցեսը տեսողության կորստի հիմնական պատճառն է):

 

15. Տապակած խոզի միս բրյուսելյան կաղամբով

11-pork-roast-and-brussel-sprouts_tn

Խոզի մսի ամենակարևոր բաղադրիչը սելենն է՝ հակաքաղցկեղային անտիօքսիդանտ: Տապակած խոզի միսը բանջարեղենների հետ մոտ 13 անգամ մեծացնում է այդ նյութի էֆեկտիվությունը:

 

16. Կարմիր լոբի ձիթապտղի յուղով

10-red-bean-dip_tn

Մթերքների այս հետաքրքիր համադրությունը հարուստ է սննդային մանրաթելերով և օմեգա-9 ճարպային թթուներով, որոնք փակում են քաղցի զգացումը:


17. Խնձորներ և շոկոլադ

applesandchocolate

Խնձորները հայտնի են «կվերցետին» անունով հակաբորոքային ֆլավիոիդների բարձր պարունակությամբ: Մյուս կողմից` շոկոլադում պարունակվում են կատեխին ֆլավիոիդներ՝ անտիօքսիդանտ, որը նվազեցնում է ատերոսկլերոզով և քաղցկեղով հիվանդանալու հավանակությունը: Միասին խնձորն ու շոկոլադը կարող են թուլացնել տրոմբոցիտների գոյացությունները, ինչի հետևանքով կբարելավվի ստրանոթային համակարգի աշխատանքը:

 

18. Սաղմոն և մեկ բաժակ կարմիր գինի

8-salmon-and-red-wine_tn

Կարմիր գինու մեջ պարունակվող անտիօքսիդանտները յուրացնում են սաղմոնի օմեգա-3 թթվային ճարպերը: Այս հիանալի համադրությունը լիովին կանցկացնի դեպրեսիան և կբարելավի ուղեղի աշխատանքը:


19. Սպանախ, լոլիկ, գազար, սուսամբար և մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ

7-spinach-tomato-carrot-marjoram_tn

Այս բանջարեղենները, որոնք հագեցած են անտիօքսիդանտներով, շատ ավելի լավ են ազդում օրգանիզմի վրա ձիթապտղի յուղի հետ համադրությամբ, քանի որ վերջինս նպաստում է սննդարար նյութերի յուրացմանը, մաշկին փայլ է հաղորդում և ամրացնում է սիրտը: Ավելացնելով սուսամբար, անտիօքսիտանտական հատկությունը մեծանում է 200%-ով:  


20. Քաղցր կարտոֆիլ պանրով

6-sweet-potato-and-cheese_tn

Պարունակելով բետա-կարոտին և լյուտերին` քաղցր կարտոֆիլը հաջող կերպով համադրվում է պանրի հետ:


21. Քաղցր կարտոֆիլ նուշով

5-SweetPotato-with-almonds_tn

Քաղցր կարտոֆիլը հարուստ է մետա-կարոտիններով և վիտամին C-ով, որը շատ լավ կերպով համադրվում է վիտամին E պարունակող անտառային ընկույզների հետ (օրինակ` նուշ), որը օգնում է իջեցնել խոլեստերինի քանակությունը:


22. Սոտե շվեյցարական մանգոլդից, սպանախից կամ բրոկկոլի ձիթապտղի յուղով

4-swiss-chard-sauteed-in-olive-oil_tn

Սոտե շվեյցարական մանգոլդից, սպանախից կամ բրոկկոլի ձիթապտղի յուղով` սա շատ հաջող համադրություն է, որը պարունակում է վիտամին K և առողջարար ճարպեր: Վերջիններս իջեցնում են խոլեստերինի քանակությունը և բաժանում վիտամինները, հիմնականում վիտամին K-ն, որը շատ կարևոր է տրոմբերի առաջացումը խոչընդոտելու համար:  


23. Չրերի խառնուրդ, որը պարունակում է ծիրանի չիր, չորացրած պապայա, նուշ և ընկույզ

3-trail-mix_tn

Այս համադրությունը լի է դյուրամարս երիտասարդացնող նյութերով:

 

24. Թյուննոս կիտրոնով

2-tuna-and-lemon_tn

Մի քիչ կիտրոնի հյութը ոչ միայն լավացնում է թյուննոսի համը, այլև այն անմահական է դարձնում: Բացի համից` կիտրոնը թյուննոսում եղած երկաթը վերափոխում է նրա ավելի հեշտ յուրացվող տեսակի, որը հագեցնում է մեր արյունն ավելի մեծ քանակությամբ թթվածնով:  


25. Վայրի բրինձ կարամելային սոխով

1-wild-rice-and-caramelized-onions_tn

Սոխում կան որոշակի նյութեր, որոնք բարելավում են ցինկի յուրացման գործընթացը, որն էլ մեծ քանակությամբ առկա է վայրի բրնձի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել