Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի ապրիլի 20-ից հետո։ Այս մասին նա հայտարարել է այսօր ԱԺում պատգամավորների հարցերին պատասխանելիս։

«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո, համաձայն խորհրդարանական ուժերի և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ տեղի կունենան վարչապետի ընտրություններ։ Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ թեկնածու, որովհետև Սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ, այնուամենայնիվ, լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցուոյւնները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի, երկրորդ անգամ ես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից էլի կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, վարչապետի այլ թեկնածու էլի չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ–ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ` 2020թ–ի հունիսի 20-ին»,– ասաց Փաշինյանը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել