Aysor.am-ը գրում է.
Գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ երեխաների մոտ նկատվող քնի խանգարումները հիմնականում սխալ սննդակարգն ու գիշերային հեքիաթների պակասն են: Գիտնականները համեմատական վերլուծություն են արել այսօրվա` 7-14 տարեկան դպրոցականների և նրանց տատիկ-պապիկների ապրելակերպերի միջև և պարզ է դարձել, որ այսօրվա սերունդը մոտ 40 րոպե սահմանված ժամանակից ուշ է քնում: Դրան գումարած, շատերը քնելուց առաջ ուտում են չիփսեր և խմում գազավորված ըմպելիքներ, մինչդեռ նախկինում երեխաներին քնելուց առաջ տաք կաթ կամ կակաո էին տալիս:
Ավագ սերնդի հարցվողների կեսից ավելին խոստովանել էր, որ քնելուց առաջ լսում էր մեծերի պատմածը կամ անձամբ կարդում հեքիաթներ, մինչդեռ այսօր դա արվում է ընդամենը 27 % դեպքում, իսկ երեխաների 58 %-ը հեռուստացույց է դիտում:
Նախկինում երեխաներն ավելի շատ ժամանակ էին անցկացնում դրսում `օրական ավելի քան երեք ժամ զբոսնում մաքուր օդին: Իսկ հիմա, երեխաների 28 %-ը կես ժամից էլ պակաս է զբոսնում:
Ավելին, եթե ավագ սերնդի ներկայացուցիչների 95 %-ը տանը պատրաստած ուտելիքով էր սնվում, ապա այժմ երեխաների մեկ քառորդը պատրաստի ուտելիք է օգտագործում: