.@superlerkavs | It’s alright, Im not dangerous When youre mine, Ill be generous... Արագ, գեղեցիկ և անվտանգ արևայրուք ստանալու մի քանի միջոց կա: Հավասար ու ոսկեգույն արևայրուքը հաճույք է պատճառում և գրավում է շրջապատի մարդկանց ուշադրությունը: Գրավիչ արևայրուք ձեռք բերելու համար պետք է պահպանել անվտանգության կանոնները, որոնք հեշտ են և պարզ:

Արագ արևայրուք ստանալ կարելի է արևապաշտպան էֆեկտով ակտիվատորների միջոցով: Դրանք լինում են բնական և արհեստական: Կարելի է ձեռք բերել դեղատներից և խանութներից՝ ուշադրություն դարձնելով ժամկետին և արտադրողին: Եթե ցանկանում եք օգտվել բնական միջոցներից, ապա կարող եք օգտագործել սովորական եթերային յուղեր և բուսական էքստրակտներ:

Արևի տակ գտնվելուց առավելագույն օգուտ ստանալու և հավասար ու գեղեցիկ արևայրուք ձեռք բերելու համար պետք է պահպանել արևի տակ գտնվելու բոլոր կանոնները:

  • Առաջին 2-3 օրվա ընթացքում արևայրուք ընդունեք 15-20 րոպեով՝ աստիճանաբար ավելացնելով արևի տակ գտնվելու ժամանակը: Դա կօգնի ձեզ արագ արևայրուք ստանալ՝ ավելորդ ռիսկի տակ չդնելով մաշկը:
  • Ձեր մաշկին համապատասխան արևապաշտպան միջոց ընտրեք:
  • Մի մոռացեք պաշտպանել մաշկը հատուկ միջոցներով, անգամ երբ ծածկի տակ եք գտնվում, կամ ամպամած եղանակ է:
  • Լողալուց հետո մի մոռացեք թարմացնել արևապաշտպան միջոցը:
  • Ժամը 11-16-ը արևի ճառագայթները ոչ այդքան արևայրուք են տալիս, որքան գրգռում են մաշկը: Ողջամիտ եղեք, պաշտպանեք ձեզ վնասակար ճառագայթներից:
  • Աշխատեք խուսափել ոչ միայն մաշկի այրվածքներից, այլև արևահարությունից. մի պառկեք նույն դիրքի վրա երկար ժամանակ, մի քնեք ծովափին:
  • Մի մոռացեք պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից լայնեզր գլխարկներով:
  • Մի օգտագործեք սպիրտ պարունակող օծանելիք արևայրուք ստանալուց առաջ. դրանք չորացնում են մաշկն ու գրավում են բազմատեսակ միջատների:
  • Որքան հնարավոր է, հաճախ օգտագործեք սովորական և հանքային ջուր: Խուսափեք այլ ըմպելիքներից:
  • Բժիշկները միաբերան հաստատում են, որ մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում մնալ արևի տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել