Tert.am-ը գրում է.

Կիևն ավանդաբար զգուշավոր դիրքորոշում է զբաղեցնում Բաքվի հետ հարաբերություններում, չնայած, գլխավորելով ԵԱՀԿ-ն, հայտարարել է, որ առաջնահերթություններից մեկը սառեցված հակամարտությունների կարգավորումն է լինելու։ Ինչպես տեղեկացնում է Analitika.at.ua-ն, այդ մասին գրում է ուկրաինացի լրագրող Վլադիմիր Կրավչենկոն։

 Ուկրաինայի ԱԳՆ-ն որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության սահմանած արգելքին, որով 335 քաղաքացիների, այդ թվում՝ 8 ուկրաինացիների մուտքն Ադրբեջան արգելվել է։

 Լրագրող Վլադիմիր Կրավչենկոն, ով ևս հայտնվել է Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում՝ 2010թ.-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում լինելու համար, մեկնաբանել է ցուցակում իր հայտնվելն ու Ուկրաինայի ԱԳՆ-ի արձագանքը։

 Նրա տեղեկություններով՝ Ուկրաինայի դեսպանատունը հարցում է ուղարկել ԱԳՆ-ին՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը, սակայն պատասխան դեռևս չի ստացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել