Replik.am-ը գրում է.

Վոլգայի ափին օգոստոսի 9-ին հայտնաբերել են երկու երեխայի մարմին: Ենթադրվում է, որ դպրոցականներն ափամերձ տարածքում երեք մետրանոց փոս են փորել խաղի համար: Երբ նրանք մտել են իրենց իսկ փորած փոսի մեջ, տեղի է ունեցել գրունտի փլվածք, և երեխաները մնացել են գետնի տակ: Դպրոցականները տեղում մահացել են: Ինչպես հայտնում է «Интерфакс» գործակալությունը, հետաքննչական մարմինները պարզում են 13-ամյա երեխաների մահվան մանրամասները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել