Aysor.am-ը գրում է.
Եվրոպական ռեստորաններում այն հաճախորդներին, ովքեր ավելի շատ են պատվիրում, քան կարող են ուտել, որոշել են տուգանել: «Իտար տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` նոր կանոններն ի հայտ են եկել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի` շվեդական սեղանի համակարգից օգտվող ռեստորաններում, որտեղ որոշակի գումարի դիմաց կարելի է վերցնել այնքան ուտելիք, որքան կտեղավորվի ափսեում:
«Իրականում դա չի ազդում: Հաճախորդը չի գա քեզ մոտ, քանի որ կզգա, որ դու իրեն չես սիրում»,- համարում է Վիլնյուսի ռեստորանների ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուտ Սակալաուսկին:
Արդյոք մեծ տարածում կստանա՞ այս երևույթը՝ դեռ հայտնի չէ: Ռեստորանային ասոցիացիան խորհուրդ է տալիս իր հաճախորդներին ավելի մանրամասն ծանոթանալ իրենց սիրելի հաստատությունների ճաշացանկերին ու պայմաններին:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/08/12/vilnius-restaurants/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել