Պարզվել է, որ աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը որևէ կրոնի հետևորդ է: Եթե անգամ մի կողմ թողնենք հավատացյալ մադկանց երեխաներին (շատ երկրներում երեխաները դավանում են իրենց ծնողների կրոնը, մինչև չհասնեն հասուն տարիքի), ակնհայտ է, որ մարդկանց մի զգալի մասը կրոնական համոզմունքներ ունի: Իսկ ինչո՞ւ է սա այսպես: Ինչո՞ւ մարդիկ պետք է հավատան անհավանական թվացող բաների: Ոչ ոք էլ այս հարցի ստույգ պատասխանը չգիտի, սակայն այստեղ ներկայացված են որոշ պատճառներ, որոնք բացատրում են մարդկանց կրոնական վարքը:

7. Մարդիկ սնոտիապաշտ են

6A00D8341Bf7F753Ef0105349C1A29970B-800Wi

Ես ֆուտբոլի երկրպագու եմ: Երբ հեռուստացույցով հետևում եմ ֆուտբոլային խաղին ու հանկարծ մի պահ դուրս եմ գալիս սենյակից ու հետո իմանում, որ հենց այդ պահին գոլ են խփել, ես ուզում եմ նորից դադարեցնել դիտումը` տեսնելու համար, թե արդյո՞ք այդ պահին կրկին գոլ կգրանցվի: Թեպետ տրամաբանական տեսանկյունից ինձ համար պարզ է, որ հեռուստացույցի առջևից հեռանալով` ես չեմ կարող որևէ ազդեցություն գործել մի խաղի վրա, որը տեղի է ունենում ինձանից հարյուրավոր մղոնների հեռավորության վրա, ես, միևնույն է, այն զգացողությունն ունեմ, որ դա հնարավոր է: Եվ ես միակը չեմ. նման պատմություններ ես լսել եմ շատ ֆուտբոլասերներից, և առհասարակ շատ պատմություններ սկսում են «Ես սնոտիապաշտ չեմ, բայց…» բառերով:

Հետաքրքիրն այն է, որ սնոտիապաշտությունը միայն մարդկանց չէ հատուկ: Հոգեբան Սքիները պարզել է, որ աղավնիները ևս սնոտիապաշտ են: Նա քաղցած աղավնիների է տեղավորել արկղի մեջ և պատահական ժամերի նրանց կեր է տվել: Աղավնիները դրսևորում էին նույն վարքագիծը, ինչ քիչ առաջ, որպեսզի իրենց նորից կեր մատուցվի: Մի խոսքով, դժվար է տարբերակել կրոնական և սնոտիապաշտական վարքագծերը:

 

6. Մարդկանց բնորոշ է անտրոմոֆիզմը (մարդկային հատկանիշների վերագրումը աստծուն, կենդանուն կամ անշունչ առարկային)

Clouds

Անտրոպոմորֆիզմը բավականին տարածված երևույթ է: Շատերը խոսում են իրենց համակարգչի հետ և բնավ ոչ այն պատճառով, որ համակարգիչը ձայնի ճանաչողության ֆունկցիա ունի: Ես ինքս էլ հաճախ խոսում եմ համակարգչի հետ: Մենք խոսում ենք համակարգիչների, մեքենաների, պտուտակահանների և շատ այլ բաների հետ, երբեմն գոռում նրանց վրա: Նմանատիպ վարքագիծ դրսևորվում է հատկապես երեխաների շրջանում. նրանք հաճախ են անշունչ առարկաներին վերաբերվում իբրև մարդկանց:

Կան որոշ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ սա օգտակար վարքագիծ է: Օրինակ` եթե ինչ-որ բան կորցրել եք և հետո բարձր արտաբերում եք կորցրած առարկայի անվանումը, դա ձեզ օգնում է ավելի հեշտությամբ գտնել ձեր կորցրածը, այս կերպ դուք ասես կենտրոնանում եք այդ առարկայի վրա: Իհարկե, մարդիկ գիտեն, որ համակարգիչը, մեքենան կամ պտուտակահանը չեն կարող լսել իրենց, անգամ եթե նրանք ամբողջ կոկորդով գոռան, սակայն դա չի խանգարում, որ մարդիկ շարունակեն խոսել անշունչ առարկաների հետ. դա պարզապես նստած է մեր ուղեղներում:

5. Իմաստավորման կարիք

Purpose

Մենք ի բնե օժտված ենք տարբեր բաների նպատակն ու իմաստը տեսնելու ունակությամբ: Օրինակ` մենք հասկանում ենք, որ ճագարները բազում նպատակների են ծառայում. նրանք խոտ են ուտում, ծնում են նոր ճագարներ, նրանց շնորհիվ կերակրվում են աղվեսները: Կարծես թե բնական է մտածել, որ ամեն բան պետք է ծառայի որոշակի նպատակի: Սակայն ի՞նչ օգուտ կա, օրինակ, կրետներից: Ես այս հարցը շատ եմ լսել: Թվում է, թե սխալ է մտածել, որ կան որոշ բաներ, որոնք ոչ մի նպատակի էլ չեն ծառայում, այլ ուղղակի գոյություն ունեն և վերջ: Ամեն ինչի մեջ որոշակի իմաստ տեսնելու միտումը մեզ մոտ առաջացնում է հետևյալ հարցերը. իսկ ո՞րն է կյանքի իմաստը կամ մահվան իմաստը: Շատերը կասեին, որ սրանք ողջամիտ հարցեր չեն: Սակայն եթե պնդենք, որ ամեն ինչ որոշակի նպատակ և իմաստ ունի, ապա դրա համար կգտնվի ինչ-որ գերբնական բացատրություն: 

4. Հավատ արդարության հանդեպ

Scales-Of-Justice-Gavel 4

Թվում է, թե մարդիկ բնատուր հավատ ունեն արդարության հանդեպ: Այս հավատը հատկապես վառ է արտահայտված երիտասարդ տարիքում: Երիտասարդները հաճախ են ասում` «Դա անարդարացի է», ինչին ի պատասխան ծնողներն ասում են, որ կյանքն ինքնին անարդար է: Այն զգացողությունը, որ կյանքը պետք է արդար լինի, խորապես արմատացած է մարդկանց մեջ: Կենսաբան Մարկ Բեկոֆը պնդում է, որ բարոյականությունը բնորոշ է նաև կենդանիներին: Մարդիկ ուղղակի տանել չեն կարողանում, երբ մեղքերը անպատիժ են մնում: Պատժի գաղափարն առկա է տարբեր կրոններում: Այն հույսը, որ վատ մարդիկ ի վերջո պատժվելու են, ստիպում է հավատալ, որ աշխարհում արդարություն կա:

3. Հավերժական կյանքի հույս

Stairs-To-Heaven-20

Հավատքը կապված է արդարության հետ: Երբ ինչ-որ մեկը մահանում է, մարդիկ սկզբում լցվում են զայրույթով: Այնքան անարդարացի է թվում, երբ մեր սիրելիներից մեկը մահանում է: Ո՞վ չէր ուզի, որ ճիշտ դուրս գար այն համոզմունքը, որ մենք կարող ենք նրան նորից հանդիպել այն աշխարհում: Սա թերևս ապացուցված փաստ չէ, բայց մենք միայն ապացուցված փաստերին չէ, որ հավատում ենք:

2. Մենք կարոտում ենք գորշաթիկունքին

Article-1163991-03Fc9C4A000005Dc-870 634X506

Մենք շատ առումներով նման ենք գորիլաներին: Նատուրալիստ և հեռուստահաղորդավար Դեվիդ Էթենբրը նշել է, որ գորիլաների տեսողությունը, լսողությունն ու հոտառությունն այնքան նման են մերին, որ նրանք աշխարհը զգում են գրեթե նույն կերպ, ինչ մենք:

Այնուամենայնիվ, գորիլաների վարքագիծը տարբերվում է մարդկային վարքագծից: Գորիլաներն ապրում են փոքր խմբերով: Այդ խմբերում կա մի իշխող արու, որին կոչում են գորշաթիկունք (արու կապիկների մորթին սպիտակում է, երբ նրանք տարիք են առնում): Գորշաթիկունքը պաշտպանում է խմբին հարձակումներից: Հասուն արու գորիլան ուժեղ է: Այսպիսով, նրա հաղթելու շանսերը մեծ են: Նա ղեկավարում է խմբին:

Մարդիկ այլ կերպ են ապրում: Նրանք ապրում են համեմատաբար մեծ խմբերով: Նրանք նաև չունեն արական սեռի գերագույն առաջնորդ: Սակայն կա մի տեսություն, ըստ որի` մինչև զարգացման որոշակի էտապի հասնելը մենք ունեցել ենք այսպիսի ղեկավար, և մեր ուղեղի մի մասը «կարոտում» է նրան: Կրոնական վարքագիծն ինչ-որ առումներով նման է հնազանդ վարքագծին, որը դրսևորվում է արական սեռի առաջնորդի առջև:  

 1. Կրոնը միավորում է մեզ

Sspx June 2009 Ordination Mass (6)

Թեպետ դժվար է ստույգ որոշել, թե ինչպես է այս կամ այն վարքագիծը ծագում, այն սովորաբար երկարատև է լինում երկու պատճառով: Այն կա՛մ ինքն է օգուտ տալիս, կա՛մ հանդիսանում է մի այնպիսի բանի կողմնակի արդյունք, որից օգուտ կա: Իսկ ո՞րն է կրոնի օգուտը:

Կա մի տեսություն, ըստ որի` կրոնական համոզմունքները մարդկանց միավորում են: Այլ կերպ ասած` կրոնը թույլ է տալիս բազում մարդկանց համագոյակցել` առանց իրար սպանելու: Այս տեսության ամենահետաքրքիր կետն այն է, որ կարևոր չէ, թե ինչին են մարդիկ հավատում, կարևորը, որ նրանք հավատան միևնույն բանին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել