Արաս Օզբիլիս. «Սպարտակի»  գլխավոր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղումPanARMENIAN.Net -ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատմել է իր թիմի նպատակների մասին Ռուսաստանի առաջնության նոր խաղաշրջանում:

«Ես գիտեմ, որ վերջին անգամ «Սպարտակը» չեմպիոն է դարձել 2001 թվականին: Ուստի բոլոր են ցանկանում հաղթել չեմպիոնի տիտղոսի համար պայքարում, սակայն, մյուս կողմից, պետք չէ կենտրոնանալ դրա վրա և մշտապես խոսել առաջին տեղի մասին: «Սպարտակն» ապրում է շաբաթական ցիկլով և գլխավոր նպատակն է հաղթել առաջիկա խաղում, միայն այդպես կարելի է հասնել վերջնական նպատակին»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Մոսկովյան ակումբի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել