Adidas — անվանվել է ի պատիվ ընկերության հիմադրի՝ Ադի (Ադոլֆ) Դալսերի:


Adobe — անվանված է ի պատիվ Adobe Creek գետի, որը հոսում էր ընկերության հիմնադիր Ջոն Որոնկի տան մոտով:  


Apple — խնձորը ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսի սիրելի միրգն է եղել: Երեք ամիս մտածելուց  հետո, թե ինչպես կարելի է անվանել նոր բիզնեսը, նա իր գործընկերներին վերջնագիր ներկայացրեց:  «Ես ընկերությունը Apple կանվանեմ, եթե մինչ ժամը հինգը դուք ավելի լավ առաջարկ չունենաք»: Apples Macintosh-ը խնձորենու տեսակ է, որը վաճառվում էր ԱՄՆ-ում:  


Google — անվանումը գալիս է «Googol» բառից, որը նշանակում է մեկ թիվը 100 զրոներով: Իսկ «Google» գրված էր չեկի վրա, որը նախագծի հիմնադիրները ստացել էին առաջին ավանդատուից: Դրանից հետո ընկերությունը հենց այդպես էլ կոչվեց: 


Hotmail — ընկերության հիմնադրի՝ Ջեկ Սմիթի մոտ մի միտք ծագեց. նա որոշեց հասանելի դարձնել էլեկտրոնային փոստը web-ի միջոցով աշխարհի բոլոր կողմերում: Երբ Սաբիր Բհատիան հայտնվեց տվյալ ծառայության բիզնես պլանով, նա մտաբերեց բոլոր բառերը, որոնք վերջանում էին «mail»-ով և վերջ ի վերջո կանգնեց «hotmail»-ի վրա, քանի որ բառում կային HTML տառերը:


HP (Hewlett-Packard) — ընկերության հիմնադիրներ Բիլլ Հյուլետտը և Դեյվ Պակկարդը ղուշ թե գիրի միջոցով փորձում էին որոշել, թե ում անունն է առաջինը լինելու ընկերության անվան մեջ: Ոնց հասկանում եք, հաղթել էր Բիլլը:


Intel — ընկերության հիմնադիրներ Բոբ Նոյսը և Գորդոն Մուրը ուզում էին այն անվանել «Moore Noyce», բայց այդ ժամանակ արդեն գործում էր նույն անունով հյուրանոցների ցանցը: Այդ պատճառով նրանք որոշեցին կանգ առնել «INTegrated Electronics»-ի (ինտեգրված էլեկտրոնիկա) հապավման վրա:


Kodak — «K»-ն Ջորջ Իստմենի՝ ընկերության հիմնադրի սիրելի տառն էր: Նա փնտրում էր այդ տառով սկսվող և վերջացող բառ: Բացի այդ` գրեթե բոլոր այբուբեններում «K» –ն նույն ձևով է գրվում: Ի վերջո ընտրվեց «Kodak» անվանումը՝ իբր այդպիսի ձայն է հանում ֆոտոխցիկը նկարելու ժամանակ:


LG — երկու կորեական ապրանքանիշերի առաջին տառերը՝ «Lucky» և «Goldstar»:


Mitsubishi — անվանումն ընտրել է ընկերության հիմնադիր Յատարո Իոասակին 1870թ.-ին: Ճապոներենից թարգմանաբար «mitsu» նշանակում է «երեք», իսկ «hishi»` շեղանկյունի (ռոմբ): «B» տառը հայտնվել է ոչ թե սխալմունքի պատճառով, այլ նրա համար որ ճապոնացիները սովորաբար «h» տառը բառի մեջտեղում արտասանում են «b»: Ինչ կապված է ապրանքանշանի հետ, հենց սկզբից եղել է մեզ բոլորիս հայտնի նշանը: Իսկ նա այդպիսի տեսք ունի այն պատճառով, որ երեքնուկը ընկերության հիմնադրի ընտանիքի զինանշանն էր: 


Motorola — ընկերության հիմնադիրը՝ Պոլ Գելոինը, անվանումը հորինել է այն ժամանակ, երբ նրա ընկերությունն արտադրում էր մեքենաների ռադիոներ: Այդ ժամանակների աուդիո-սարքեր արտադրող ընկերությունների մեծամասնության անվանումն ավարտվում էր «ola»-ով: 


Nike — անվանումը գալիս է հունական աստվածուհի Նիկիի անունից, այլ ոչ թե անգլերեն բառից, որը կկարդացվեր «նայք»:


Nintendo — 3 ճապոնական հիերոգլիֆների բաղկացուցիչն է` «Nin-ten-do», որը կարելի է թարգմանել որպես «երկինքն օրհնում է դժվար աշխատանքը»:


Nokia — սա սկսվել է որպես փայտավերամշակման գործարան և ի վերջո ընդլանվել մինչև ռետինե ապրանքների արտադրություն, որը գործում է ֆիննական Նոկիա քաղաքում:


Reebok —անվանված է ի պատիվ փոքրիկ և արագավազ աֆրիկյան անտիլոպայի:  


Samsung — կորեերենից թարգմանաբար «samsung»-ը նշանակում է «երեք աստղ»:


Sharp — այս պատմության արմատները հասնում են անցյալ դարի 10-ական թվականները, երբ Տոկիոյի բնակիչ Տոկուջի Հայակավան սկսեց ֆիրմային ապրանքների արտադրություն՝ հավերժ սուր մեխանիկական մատիտ, որը պետք չէ սրել:


Subaru —ընկերությունն անվանված է համաստեղություն անունով: Հենց այն էլ պատկերված է ապրանքանիշի վրա:


Yahoo — այս բառը հորինել է Ջոնաթան Սվիֆթը «Գուլիվերի ճանապարհորդությունները» գրքում: Այդպես էին կոչում զզվելի մի կերպարի: «Yahoo!» –ի հիմանդիրները՝ Ջերի Յանգը և Դեվիդ Ֆիլոն, ընտրել են այդ անունը, քանի որ իրենք էլ էին իրենց yahoo անվանում: Բայց հիմա անվանումը կարդացվում է որպես Yet Another Hierarchical Officious Oracle:


Яндекс — անվանումը գալիս է «Yet Another Indexer» (ևս մեկ ինդեկսատոր) արտահայտությունից:


Rambler— անվանումն առաջացել է անգլերեն «Rambler» բառից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել