Կալիֆոռնիացի Ջեյդեն Դեվիդի մոտ դեռևս վաղ մանկական հասակում ախտորոշվել էր էպիլեպսիայի մի հազվագյուտ տեսակ: Էպիլեպսիայի այդ տեսակը կոչվում է Դրավեթի ախտանշան: Հիվանդության հետևանքով նրա մոտ օրական մի քանի անգամ ուժգին նոպաներ էին լինում: Այդ նոպաներն այնքան ահավոր էին, որ տղան չէր կարողանում քայլել, խաղալ ընկերների հետ և նորմալ կյանք վարել: Նրան ամենաքիչը քառասուն անգամ շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Հիվանդությունը հաղթահարելու համար Ջեյդենն ամեն օր ընդունում էր 22 դեղահաբ:

Miracle: Before 6-year-old Jayden David started treating his epilepsy with marijuana, he couldnt even walk up stairs

«Եկել էր մի էտապ, երբ Ջեյդենի մոտ ամբողջ օրվա ընթացքում կրկնվում էին մի ժամից մինչև ժամ ու կես տևողությամբ նոպաներ: Ես դիմեցի բժշկին և ասացի, որ Ջեյդենը ոչ քնել է կարողանում, ոչ ուտել, մի խոսքով, ես նրան ասացի, որ չեմ կարծում, թե այս կերպ Ջեյդենը երկար ձգի»,-ասում է Ջեյդենի հայրը` Ջեյսոն Դեվիդը: Նրա որդու ինքնազգացողությունն այնքան վատ էր այս սարսափելի հիվանդության հետևանքով, որ Ջեյսոնը ցանկանում էր ինքնասպան լինել: Ջեյդենի նոպաները թեթևացնելու համար Ջեյսոնը որդուն տվեց մարիխուաննա հեղուկ վիճակում: Եվ այն օգնեց:

Jaydens father, Jason, said he considered suicide because he was so distraught over his sons rare condition

-Ես նրան բժշկական մարիխուաննա տվեցի: Այն օգնեց որդուս ազատվել սարսափելի նոպաներից, - ասել է Ջեյսոն Դեվիդը:

Ջեյդենի բուժման համար օգտագործվող մարիխուաննան CBD կոչվող տարր է պարունակում: Այն գրեթե նույն բժշկական հատկություններն ունի, ինչ սովորական մարիխուաննան: Վերջին երկու տարիներին Ջեյդենը օրական մի քանի կաթիլ CBD է ընդունում: Նրա հայրն ասում է, որ արդյունքները զգալի են, նա խաղում է, կարողանում է քայլել, բարձրանալ աստիճաններով: Այն մանկաբույժը, որը տղային բժշկական մարիխուաննա էր նշանակել, ասում է, որ բժշկական մարիխուաննան բարերար ազդեցություն է թողնում աուտիզմից և նոպաներից տառապող երեխաների վրա: Այն հաճախ օգնում է այն դեպքերում, երբ այլ բուժամիջոցները օգուտ չեն տալիս:

 Prescription pot: Jaydens pediatrician says hes seeing a spike in parents opting to treat epileptic or autistic children with marijuana

Ջեյսոնն ասել է, որ նա ուզում է բարձրաձայնել այս պատմությունը, որպեսզի այլ ծնողներ ևս ոգեշնչվեն և փորձեն օգնել իրենց երեխաներին, եթե անգամ հարկ լինի օգտագործել բժշկական մարիխուաննա: Ջեյդենի մանկաբույժն ընդունում է, որ մարիխուաննայի բժշկական օգուտների հետազոտությունները փոքրաթիվ են: Հենց այս պատճառով էլ բժիշկները հակասական կարծիքներ ունեն մարիխուաննայի բժշկական օգտագործման մասին: Ներկայումս Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկներն ուսումնասիրում են CBD-ի ազդեցությունն էպիլեպսիայով հիվանդ երեխաների վրա: Ջեյդենին և իր հորը ցուցադրելու են CNN հեռուստաընկերությամբ: Հաղորդումը կհեռարձակվի շաբաթ օրը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել