Aysor.am-ը գրում է.

Կարծիք կա տարածված, թե անոթային բարձր ճնշումը կապված է սուրճի հաճախակի օգտագործման հետ: Սակայն արյան բարձր ճնշումը, որը հաճախ անվանվում է նաև զարկերակային գերճնշում, խրոնիկական հիվանդություն է, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է: Այս վիճակից կախված սիրտը սովորականից ավելի մեծ ջանքեր է գործադրում արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար:

Բազմաթիվ հետազոտող խմբեր փորձարկումներ են անցկացրել, որպեսզի պարզեն սուրճի հաճախակի օգտագործման և արյան ճնշման բարձրացման միջև եղած կապը:

Միչիգանի համալսարանի Համաճարակաբանության ֆակուլտետի դոկտոր Ժենժեն Ժանգը և նրա գործընկերները իրենց հոդվածում գրել են, որ հետազոտության մետա-վերլուծության տեղեկատվությունն այն մասին, որ սուրճի օգտագործումը կապված է արյան ճնշման որոշակի բարձրացման հետ, ցույց է տալիս, որ այս հետազոտությունները եղել են ոչ տևական (85 օր կամ ավելի քիչ):

Այդ իսկ պատճառով նրանք սիստեմատիկորեն հետազոտել և կատարել են երկարաժամկետ մետա-վերլուծություն (հավաքել մի քանի հետազոտության տվյալներ ու ուսումնասիրել դրանք որպես մեկ ընդհանուր հետազոտություն)՝ որոշելու սուրճի օգտագործման և արյան ճնշման բարձրացման ռիսկի միջև կապը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրը երեք բաժակ սուրճի դեպքում ռիսկը բարձրանում էր, իսկ հետո՝ իջնում, նաև` չափավոր օգտագործման միջև փոփոխություն գրեթե չկա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել