Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է այն փաստին, որ ակումբի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը բաց է թողնելու օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Դորտմունդյան ակումբի մարզիչը մասնավորապես նշել է. «Իմաստ չկա, որ հիմա նա գնա»:

Մարզիչը հույս ունի, որ Մխիթարյանը Բունդեսլիգայում իր նորամուտը կնշի առաջիկա կիրակի օրը, տեղեկացնում է bild.de-ն:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել