Tert.am-ը գրում է.

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահական ընտրություններում գործող նախագահ Իլհամ Ալիևի 3-րդ անգամ անընդմեջ առաջադրվելու փաստին, ասաց, որ աշխարհը դեռ հանգիստ է վերաբերվում այդ փաստին։

«Աշխարհը դեռ հանգիստ է վերաբերվում Իլհամ Ալիևի Ադրբեջանի նախագահի պաշտոնում 3-րդ անգամ առաջադրվելուն, եթե հաշվի առնենք, որ նմանատիպ փորձ կա Բելառուսում և Ղազախստանում»,- ասաց է քաղաքագետ։

«Հինգ տարի առաջ Ադրբեջանում Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվեց և օրենք ընդունվեց, որը թույլատրում է Ալիևին ընտրվել այնքան անգամ, որքան որ կցանկանա»,– ավելացրեց նա:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ: Առաջադրված 6 թեկնածուներից մեկն էլ գործող նախագահ Իլհամ Ալիևն է։

Ըստ Թևան Պողոսյանի, հետաքրքիրն այս պահին ոչ թե առաջադրված թեկնածուների քանակն ու ով լինելն է, այլ այն, թե ինչ դիսկուրս է լինելու և ինչ տիպի խոստումներ են հնչելու: Հակահայկական հիստերիայի նոր ալիք է բարձրանալու և դրանում գոնե քաղաքագետը կասկած չունի:

«Կլսենք շատ ցնդաբանություններ թեկնածուների մեծ մասի կողմից: Սա նրանց համար դիվիդենտներ շահելու տարբերակներից մեկն է լինելու: Աշխարհի աչքին դեմոկրատ երևալու նպատակով Ալիևը, հավանաբար, կթույլատրի նաև ընդդիմության որոշ գործողություններ: Կապահովի որոշակի շոու այդ նպատակով»,- իր տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։

«Միակ թեկնածուն, ով առայժմ, դրական դիրքորոշում ունի հայերի նկատմամբ, դա ընդդիմության միասնական թեկնածու, մասնագիտությամբ ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովն է, ով հայտարարել է, որ դեմ է զենք թափահարելուն և հայերին ոչնչացնելու մտքին, և որ պետք է լեզու գտնել հայերի հետ»– նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել