Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող հաստատել Aysor.am կայքի հրապարակած այն լուրը, թե հայկական կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում նվազագույնը 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել։ 

«Անկեղծ ասած՝ նման տեղեկություն ես պաշտոնապես հրապարակելու հնարավորություն և իրավունք չունեմ, բայց կարող եմ ասել հետևյալը՝ հակառակորդի ոչ մի գործողություն, ինչպես և նշել ենք, անպատասխան չի մնալու և ցանկացած սադրանք կստանա և ստանում է համապատասխան պատիժ»,- Tert.am-ին ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել