Lurer.com-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս երեքշաբթի` օգոստոսի 13-ին, պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, գրում է РИА Новости-ն: Ակնկալվում է, որ սպասվող բանակցությունների ավարտին ստորագրվելու են մի շարք երկկողմ փաստաթղթեր, որոնց թվում` տրանսպորտի և էներգետիկայի ոլորտի վերաբերյալ:

Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի տնօրեններ Իգոր Սեչինն ու Վաղիթ Ալեքպերովը:

Առաջիկա բանակցությունների արդյունքում կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր: 

Ակնկալվում է, որ երկու երկրների նախագահների հանդիպմանը կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել