Emedia.am-ը գրում է.

Հյուսթոնի 10-ամյա բնակչուհին ձերբակալվել է 4-ամյա տղայի բռնաբարության մեղադրանքով: Աղջնակի մայրը պնդում է, որ իր դուստրն «ուղղակի խաղացել է»: Միջադեպը տեղի էր ունեցել դեռ ապրիլին, սակայն ձերբակալությունը միայն հիմա է իրականացվել այն բանից հետո, երբ գործին է միացել անչափահասների նկատմամբ սեռական հողի վրա կատարված հանցագործությունների գործով հետաքննիչը:

KHOU.com հեռուսաալիքին տված հարցազրույցի ընթացքում աղջկա մայրը պնդել է, որ իր դուստրն ընդամենը խաղում էր: «Նա ընդամենը երեխա է, նա չէր հասկանում, որ վատ բան է անում»,- ասել է նա: 

Աղջիկն արդեն չորս օր անցկացրել է անչափահասների համար քրեակատարողական հիմնարկում: Եթե նրան մեղավոր ճանաչեն սեռական հողի վրա կատարված հանցագործության մեջ, աղջկան, հնարավոր է, որ գրանցեն որպես սեքսուալ հանցագործ:

Ոստիկանությունը չի հայտնում տեղի ունեցածի մանրամասները, ինչպես նաև միջադեպի մասնակիցների անունները: Աղջկա մայրը, իր հերթին, խոստովանում է, որ, հնարավոր է, իր դուստրն իրոք հանցագործություն է կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել