Tert.am-ը գրում է.
Սյունիքի մարզում խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթման արտադրամասերի կառուցման և շահագործման կարգի մասին վերջնական մանրամասները պարզ կլինեն մի քանի օրից: Այս մասին Tert.am-ին հայտնեց մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:
«Նախագծերն ունենք, ամբողջը հաշվարկելու ենք, մի քանի օր հետո պարզ կլինի, առայժմ գների, շահագործման կարգը հայտնի չէ»,-ասաց նա:
Սպանդանոցների կառուցման անհրաժեշտության մասին մեզ հետ զրույցում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ դա մասնավոր մարդու գործ է, եթե գյուղացին նպատակահարմար կգտնի հանձնել անասունը սպանդանոց, թող հանձնի, խնդիր չկա, բայց եթե հետագայում ինչ-որ ստիպողական պայմաններով պետք է դա հանձնեն սպանդանոց, իհարկե, անընդունելի է, այստեղ այլընտրանքի հարց է:
«Եթե բերքի մթերման խաղերը կկատարվեն նաև այս դեպքում, իհարկե, անընդունելի է, հստակ կերևա, որ ինչ-որ մեկի համար պատվեր է կատարում այդ կառույցը, իսկ եթե թողնեն, որ գյուղացին որոշի որտեղ հանձնել իր ապրանքը, բնականաբար, ոչ մի վատ բան չկա: Ճտերն աշնանն են հաշվում»,-ասաց նա՝ հավելելով, որ սպանդանոցների կառուցմամբ աշխատատեղեր կստեղծվեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ