Որոշ ժամանակ անց հասկանում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն, և սկսում ես սովորել, որ համբույրները պայմանագրեր չեն, և նվերները խոստումներ չեն....
Սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար:
Ժամանակի հետ հասկանում ես, որ միայն նա, ով ընդունակ է սիրել քեզ քո թերություններով՝ առանց ձգտելու քեզ փոխել, կարող է քեզ տալ ցանկացածդ ողջ երջանկությունը:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ եթե այդ մարդու կողքին ես միայն մենությունդ ուղեկցելու համար, դա կավարտվի նրան այլևս չտեսնելու ցանկությամբ:
Ժամանակի հետ սովորում ես, որ յուրաքանչյուրը կարող է ներողամիտ գտնվել, բայց ներելը միայն վեհ հոգիներինն է:
Ժամանակի հետ հասկանում ես, որ դեպքերն արագացնելը կամ ստիպելը, որ շուտ պատահեն, կհանգեցնեն նրար, որ վերջում չի լինի քո սպասածի պես:
Ժամանակի հետ քեզ հաշիվ ես տալիս, որ իրականում լավագույնը ապագան չէր, այլ այն պահը, որ ապրում էիր այդ վայրկյանին:
Ժամանակի հետ կտեսնես, որ չնայած երջանիկ կլինես նրանց հետ, ովքեր կողքիդ են, անասելի կկարոտես նրանց, ովքեր երեկ քեզ հետ էին և հիմա հեռացել են:
Ժամանակի հետ կսովորես, որ փորձել ներել կամ ներողություն խնդրել, ասել, որ սիրում ես, ասել, որ կարոտում ես, ասել, որ կարիքն ունես, ասել, որ ուզում ես ընկեր լինել.... մի շիրիմի առաջ արդեն ոչ մի իմաստ չունի:
Բայց, դժբախտաբար, միայն ժամանակի հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել