Բեղավոր ոմբատ

вомбат

Բեղավոր ոմբատը բնակվում է Ավստրալիայում, հաշվվում է ոչ ավել, քան մոտ 100 հատ: Նրանք բոլորն ապրում են արգելանոցում: Սա ամենախոշոր փորող կաթնասունն է, մի քիչ նման է շանը՝ փոքրիկ, հզոր թաթերով և սուր ականջներով: Նրանց քանակը խիստ նվազել է մարդկանց միջամտության պատճառով:  

Սաղավարտաքիթ կազուար

Шлемоносный казуар

Այս վառ թռչունը չի կարող թռչել և գլխի վրա ունի տարօրինակ եղջյուրավոր ելուստ, որը նրա գլուխը նմանեցնում է հռոմեական սաղավարտի: Քանի որ աստիճանաբար յուրացվում են այն հողերը, որոնց վրա բնակվում են այս թռչունները, նրանց թվաքանակը զգալիորեն նվազել է և ներկայումս հասել է կրիտիկական սահմանի՝ մոտ 1000 թռչուն: Այդպիսի էական վնաս են հասցնում նրանց վայրի խոզերը, որոնք ուտում են նրանց ձվադրած ձվերը:  

Գավիալ

Гавиал

Աշխարհի ամենայուրահատուկ և միաժամանակ ամենահազվագյուտ կոկորդիլոսներից է: Նա ունի շատ յուրահատուկ բարակ, երկար բերան: Անկառավարելի որսագողության պատճառով այս կենդանիների քանակը կիճատվել է մինչև յոթ տասնյակի: Դրանց փրկության համար նախաձեռնված մի շարք միջոցառումներից հետո հնարավոր է եղել անազատության մեջ բազմացնել ավելի քան 1000 կոկորդիլոս: Չնայած բոլոր ջանքերին` այս գիշատիչները որսագողների զոհն են դառնում: Նրանց բերանի վրայի ելուստն օգտագործում են որպես աֆրոդիզիակ: Ներկայումս գավիալների թվաքանակը կրկին կրճատվել է` հասնելով մոտ մի քանի հարյուրյակի:

Մեծ պանդա

Большая панда

Այդքան գեղեցիկ և բոլորիս հայտնի պանդան գտնվում է ոչնչացման եզրին, և դրանից նրան չի պրկում անգամ հայտնի լինելու փաստը: Պանդաների թվաքանակն անընդհատ նվազում է անտառահատումների, գյուղատնտեսության և որսորդագողության պատճառով:

Ձյունե ընձառյուծ

Снежный барс

Այս գեղեցիկ գիշատիչը բնակվում է սարերում և մարդկանց հետ չափազանց դժվար է կոնտակտի մեջ մտնում: Նրանց թվաքանակը կրճատվել է անկառավարելի որսագողության պատճառով: Ձյունե ընձառյուծին շատ հեշտ է սպանելը, քանի որ յուրաքանչյուր վտանգի արագ արձագանքելով նա ուղղակի թաքնվում է, ինչը էֆեկտիվ չէ զինված մարդուց պաշտպանվելու համար: Այս կենդանում կարելի է հանդիպել կենդանաբանական այգում: Հաշվվում է  մոտ 2000 ձյունե ընձառյուծ:

Պրժևալսկու ձի

Лошадь Пржевальского

Այս կենդանին, որը ոչնչացման եզրին է գնտվում, հիմնականում տուժել է մոնղոլական ցեղերի ձեռքը, որոնք սպանում էին նրանց մսի համար: Ներկայումս ձիու այս տեսակը ապրում է միայն անազատության մեջ և կարող է բնակվել միայն մոնղոլական տափաստաններում, որտեղ նրանց արդեն երկար ժամանակ է, որ չեն տեսել: Նրանք նաև շատ անհնազանդ կենդանիներ են. այս փաստը նույնպես ազդել է նրանց թվաքանակի վրա: Պրժևալսկու ձին վարժեցման ենթակա չէ, և նրանց հնարավոր չէ օգտագործել գյուղատնտեսության մեջ:

Լեռնային գորիլլաներ

Горные гориллы

Այս անհավանական մեծ, բայց շատ բարի կենդանիները գտնվում են ոչնչացման եզրին անընդհատ անտառահատումների, որսագողության, էկոլոգիայի վատթարացման պատճառով: Գորիլլաների վրա նաև մեծ ուշադրություն են դարձնում կրկեսները, որոնք փորձում են ձեռք բերել այս չափազանց հազվագյուտ և խելացի կենդանիներին: Ներկայումս նրանցից մնացել է 400 հատ, բայց այդ թիվը գնալով փոքրանում է:

Սումատրյան ռնգեղջյուր

Суматранский носорог

Սա ռնգեղջյուրի ամենափոքր տեսակն է, որն ավելի շուտ նման է փոքրիկ եղջերավոր խոզուկի: Նրանց թիվը անընդհատ նվազում է, քանի որ չինական բժշկության մեջ օգտագործում են այս հազվագյուտ կենդանու եղջյուրը: Դժբախտաբար, ներկայումս նրանցից հաշվվում է մոտ 200 հատ, և նրանք բոլորը բնակվում են Սումատրա կղզում:    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել