Գիտական հետազոտությունները զարմանալիորեն ցույց են տվել, որ կենդանական աշխարհում կան տեսակներ, որոնք նույնասեռական վարք են դրսևորում:
Այսպես, ստորև ներկայացնում ենք նույնասեռական վարքագծով կենդանիների 10 տեսակ:
10. Խոյեր

Հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանի խոյերը նույնասեռական հակումներ ունեն, և դրանց 8%-ը միայն արուն արուի հետ է զույգ կազմում` ոչ մի կապ չունենալով էգերի հետ:
Այնուամենայնիվ, այս արուների նույնասեռականությունը չի դրսևորվում զուգավորման մեջ, այլ ընդհանուր վարքագծի մյուս առանձնահատկություններում միայն` նրանք ամբողջ ընթացքում միասին են առանց զուգավորվելու:
9. Ձկնաքաղներ

2007թ.-ին Օահու կղզու ձկնաքաղների հետազոտության ընթացքում գիտնականները նկատեցին, որ թռչունների 60%-ը էգ է, իսկ էգ թռչունների 31%-ը զույգ է կազմում էգի հետ: Էգերի այս զույգերը ցուցաբերում էին զուգակցող թռչունների պահվածք` ներառյալ ձվադրման ընթացքում նրանց վարքը, կտուցով համբույր և այլ` այդ թռչնատեսակին հատուկ բազմացման շրջանում դրսևորվող վարք:
Այս նույնասեռական կապը կարող է տևել այնքան, որքան սովորական էգերի և արուների կապը, երբեմն ձգվելով նույնիսկ մինչև 19 տարի: Վերջերս նման հետազոոտության արդյունքում հայտնաբերվել է ձկնաքաղների ավելի խոշոր տեսակների նույնասեռական վարք Նոր Զելանդիայում, որը կարող է վկայել այն մասին, որ այս երևույթը տվյալ թռչնատեսակի մոտ տարածված բնույթ է կրում:
8. Շշաքիթ դելֆին

Կենդանական աշխարհոմ դելֆինները համարվում են ամենախելացի կենդանատեսակներից մեկը և հաճախ համեմատվում են կապիկների և մարդկանց հետ` իրենց սոցիալական և ճանաչողական կարողություններով: Դելֆինների մոտ ձևավորված սոցիալական խմբերում մեծ բազմազանություն է տիրում, և նույնասեռական վարքի դրսևորման բազմաթիվ օրինակներ են երևան եկել:
Հետազոտողները հայտնաբերել են նաև դելֆինների 17 տարվա նույնասեռական կապ, ինչպես նաև դելֆինների մի ամբողջ խումբ, որը բաղկացած է եղել միայն արուներից և առանց էգերի էլ ոչնչով չի զիջել ռոմանտիկ փորձառություններով:
Դելֆինների զույգերի կապը շատ ամուր է` անկախ նրանից` նույնասեռական են դրանք, թե էգ և արու: Նրանց մոտ հաճախակի դրևորվում է նաև երկակի կապը` միաժամանակ թե՛ արուների, թե՛ էգերի հետ:
7. Բոնոբո կապիկներ

Բոնոբո կապիկի տեսակը նման է շիմպանզեներին` փոքր-ինչ ավելի փոքր ֆիզիկական առանձնահատուկություններով: Սրանք համարվում են կենդանական աշխարհի ամենախելացի կենդանիները: Բոնոբոները բնակվում են սոցիալական գաղութներով և ավելի հանգիստ են, քան շիմպանզեները: Հայտնի է, որ սրանք խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար ոչ թե ագրեսիայի են դիմում, այլ ավելի հանգիստ ձևերով են փորձում շփվել տեսակների հետ: Եվ քանի որ հաճախակի տարաձայնություններն առաջանում են երկու էգերի կամ երկու արուների միջև, սրանց միջև նույնասեռական կապը շատ հաճախ է երևան գալիս: Սեռական այս կապերը հաճախակի ծառայում են կապիկների սոցիալական վարքի ամրապնդմանը:
6. Ժայռի աքաղաղ

Անդյան «ժայռի աքաղաղը» յուրօրինակ տեսքով` մեծ կատարով ու նարնջագույն գունավորմամբ, անտառային թռչնատեսակ է: Այս թռչնատեսակի արուների 40%-ը նույնասեռական հակումներ ու վարքագիծ ունի: Ի տարբերություն ավելի վաղ նշված մյուս թռչնատեսակի` ժայռի աքաղաղների միայն արու տեսակներն են նույնասեռական վարք դրսևորում: Ենթադրվում է, որ պատճառները կարող են լինել այս թռչնատեսակի մեծ թիվն ու էգերի համար նրանց մրցակցությունը, ինչպես նաև տեսակի տարասեռ ու զարգացած զուգավորման ձգտումներն ու գրգռվածությունը:
5. Աֆրկյան առյուծներ

Աֆրիկյան առյուծները շատ ժամանակ ասոցացվում են հայրիշխանության հետ, որտեղ նրանք նույնիսկ հարեմներ են պահում, սակայն, ինչպես պարզվում է, այս առյուծներն իրականոում երբեմն լքում են էգ առյուծներին, որպեսզի կազմեն նույնասեռական կապ արուների հետ: Արու առյուծները կարող են դրսևորել այնպիսի վարքագիծ, որը հատուկ է երկու տարբեր սեռերի առյուծների զուգակցմանը: Այս երևույթի պատճառը, սակայն, դեռևս հայտնի չէ: Այնուամենայնիվ, առյուծները համարվում են կատվազգիների ընտանիքում սեռականորեն ամենաակտիվները, հետևաբար այս նույնասեռական զուգակցման նպատակը կարող է ավելին լինել, քան խոյերի մոտ էր:
4. Ջրային թռչուններ և պինգվիններ

Նույնասեռական հակումներ նկատվում է նաև ավստրալիական սև կարապների մոտ, որոնք երբեմն նույնիսկ երեքական կապ են ունենում, որի մեջ ներառվում են երկու արուներ: Այս դեպքում զուգավորումն ավելի արդյունավետ է լինում, քանի որ երկու արուներն արդյունավետորեն պաշտպանում են իրենց բույնը գիշատիչներից:
Հետաքրքիր է նաև այն դեպքը, երբ երկու արու պինգվիններ կենդանաբանական այգում զույգ են կազմել և փորձել գողանալ մեկ այլ արու և էգ զույգի ձուն: Աշխատակիցները նրանց ուրիշ ձու են տվել, որն էլ այս երկու արուները հաջողությամբ կարողացել են պահել:
Եվ չնայած նույնասեռականության երևույթը բոլոր տեսակների մոտ չէ, որ նկատվում է, հետազոտողները վերջին շրջանում նկատել են նաև նման վարքագիծ հարավամերիկյան քաջահավերի մոտ: Ենթադրվում է, որ այն առաջացել է հանքավայրերի սնդիկի պատճառով շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով, որը փոփոխել է կենդանիների սեռական հորմոնները:
3. Արևմտյան ճայեր

Արևմտյան ճայերը նման են ձկնաքաղներին: Այս թռչնատեսակի էգերը նույպես նույնասեռական վարքագիծ են դրսևորում: Կալիֆորնիայի նեղուցային կղզիների ճայերի գիտական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դրանց 14%-ը էգը էգի հետ զույգ է կազմում: Այս երևույթն առաջին անգամ հայտնաբերվեց այն ժամանակ, երբ մեծ քանակությամբ ձվեր հայտնաբերվեցին մեկ բնում, որտեղ երկու էգեր էին ձվադրել արուների հետ բեղմնավորումից հետո:
2. Ընձուղտներ

Երիտասարդ արու ընձուղտները մինչև էգերի հետ զուգավորվելը հաճախակի նաև արուների հետ են զուգակցում: Այդ վարքագիծը կարող է դրսևորվել «համբույրի», վզի շոյանքի, հոտոտելու միջոցով: Գիտնականները ենթադրում են, որ արուների այս վարքագծի պատճառը հետագայում հակառակ սեռի հետ զուգավորման տեխնիկաներին նախապես ծանոթանալն է ու փորձառություն ձեռք բերելը:
1. Ճպուռներ

Այն, որ միջատները նույնասեռական են, դա փաստ է, իսկ ճպուռները համարվում են ամենաակտիվներից` գեղեցիկ ու դիտարժան իրենց թռիչքներով ու մյուս ճպուռների հետ նրանց զգայական բախումներով:
Սակայն պարտադիր չէ հակառակ սեռի ճպուռների ներկայությունը: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունների արդյունքները, շատ հաճախ ճպուռները զուգավորվում են նույն սեռի իրենց տեսակների հետ:
Մինչ այժմ էլ գիտնականները չեն կարողանում հստակ պատասխանել, թե ինչն է նման վարքագծի պատճառը, սակայն վարկածներ կան, որ պատճառը կարող է լինել շրջակա միջավայրի քիմիական աղտոտվածությունը, ինչպես նաև հակառակ սեռի ներկայացուցիչների անբավարար թիվը:



