Էլվիս երգող մեկուկես տարեկան աղջկա տեսանյութը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Այս շաբաթ համացանցի հիթ է դարձել մի տեսանյութ, որում հոր ավտոմեքենայի հետևի նստարանին նստած մեկուկես տարեկան Էլլա Մեյը կատարում է Էլվիս Փրեսլիի An American Trilogy երգը՝ հաղորդում է NEWSru Israel-ը:

Համացանցի օգտատերերին ցնցել են ռիթմի զգացողությունը, երաժշտության ամբողջովին համընկնումը և շատ գեղեցիկ շարժումները, որոնցով նա ուղեկցում է իր երգեցողությունը, ինչպեսև այն, որ փոքրիկը գիտի երգի բառերը:

You Tube-ում տեղադրված այդ տեսանյութը մեկ ամսվա ընթացքում հավաքել է 1,2 մլն դիտում:

Օգտատերերը հաղորդում են, որ փոքրիկ Էլլան երգում է Փրեսլիի նաև այլ հայտնի երգեր, ինչպիսիք են Suspicious Minds-ը, Lawdy Miss Clawdy-ն, The Beatles խմբի Twist and Shout-ը և Stray Cats խմբի Stray Cats Strut-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել