Shantnews.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ապրիլի 5-ին անհաջողության են  մատնվել գերձայնային զենքի փորձարկման ժամանակ, հայտնել է Defense News-ը:

Հաղորդվում է, որ B-52 Stratofortress-ը փորձել է արձակել ARRW թ7ավոր հրթիռ, բայց այն «չի կարողացել ավարտել իր արձակման հաջորդականությունը», և ռմբակոծիչը վերադարձել է Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող բազա:

Այժմ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նախատեսում են ուսումնասիրել ձախողման պատճառները, փոփոխություններ կատարել և փորձել վերականգնել այն:

«Չնայած մեկնարկը հիասթափեցնող էր, փորձարկումը տվել է անգնահատելի տեղեկատվություն, որից կարելի է դասեր քաղել ու առաջ շարժվել: Հենց դրա համար էլ մենք փորձարկումներ ենք անցկացնում», – ասել է  ԱՄՆ ռազմաօդային ուժերի զենքի վերահսկման ծրագրի ղեկավար Հիթ Քոլինզը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել