PanARMENIAN.Net -ը գրում է.
Ղազախստանի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշել է, որ իր սաները շատ էին անհանգստանում հանդիպման արդյունքի համար:
«Շատ ուրախ եմ, որ մրցակցի հարկի տակ հասել ենք հաղթանակի: Ղազախստանի ընտրանին շատ հավասարակշռված է: Առաջին խաղակեսում մենք լավ ու ագրեսիվ էինք գործում, սակայն երկրորդում փոխեցինք մարտավարությունն ու սկսեցինք գործել պաշտպանությունից: Ընդհանուր առմամբ ես շատ գոհ եմ հանդիպման արդյունքից»,- Նազարյանի խոսքերն է մեջբերում sports.kz-ն:
Հայաստանի ընտրանին վաստակել է 3 միավոր և 2015 թվականի Եվրոպայի առաջնության 10-րդ ընտրական խմբում բարձրացել է 2-րդ տեղը:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/167993/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել