Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Սուրբ Երից Մանկաց հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրեն Նազար Օզսահակյանը դիմել է երկրի ներքին գործերի նախարարության բնակչության և քաղաքացիների հարցերով վարչությանը՝ տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա պահանջելով թիվ 2 կոդով կոդավորված անձանց ցանկը։
Նազար Օզսահակյանը տեղեկացրել է, որ իրենք եկեղեցու հիմնադրամի ընտրությունների համար ցանկանում են ունենալ Ստամբուլի շրջանում բնակվող հայերի ցանկը։
«1923թ.-ից մինչ այժմ բնակչության ցանկերում հայ համայնքի կոդը 2-ն է և այդ տվյալները գտնվում են ձեր գերատեսչությունում։ Բոլաջիքյոյի Սուրբ Երից Մանկաց եկեղեցու հիմնադրամի ընտրությունը հիմնականում տեղի է ունենում Սարըյեր շրջանի ընտրողների կողմից։ Սարըյերում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները մեր եկեղեցու հիմնադրամի ընտրողներն են։ Սակայն առաջիկա ընտրությունները մտադիր ենք իրականացնել նաև շրջանի տարածքից դուրս՝ ընդգրկելով նաև մեր օրերում Ստամբուլում բնակվող ընտրողներին, որպեսզի առավել ժողովրդավարական ընտրություն իրականացնելու հնարավորություն ունենանք։ Այդ նպատակով, համաձայն տեղեկատվության մասին օրենքի, խնդրում ենք տրամադրել թիվ 2 «ազգության կոդով» կոդավորված հայ համայնքի ցանկը»,-ասված է տեղեկատվություն ստանալու հարցման մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ