Դինա Գոլդստեյնի (Dina Goldstein) «Fallen princesses» («Ընկած արքայադուստրեր») ֆոտո-նախագիծը այնքան էլ լավատեսական չէ ինտերպրիտացրել դիսնեյյան հերոսների ճակատագիրը ժամանակակից իրականությունում:
Ի՞նչ կպատահի այդ ռաֆինացված գեղեցկուհիների հետ այժմ, իրական կյանքում:
Ալլադինի սիրած արքայադուստր Ժասմինը դարձել է ահաբեկչուհի.

Սպիտակաձյունիկը տնային տնտեսուհի է եւ չորս երեխաներ ունի, իսկ գործազուրկ արքայազնը, գարեջուրը ձեռքին, հեռուստացույց է դիտում.

Ռապունցելը պայքարում է քաղցկեղի դեմ` հիվանդասենյակում, քիմոթերապիային զոհաբերելով իր շքեղ ոսկե ծամերը.

Պոկահոնտասը կյանքը մաշում է աղմկոտ եւ կեղտոտ Լոնդոնում: Նա լքում է Ջոն Սմիթին, վերադառնում Ամերիկա եւ բնակվում բազմաթիվ կատուներով լի մի փոքր տան մեջ, որոնք փոխարինում են իր երեխաներին.

Ավրորան նորից է լեթարգիական քնի մեջ ընկնում, որի պատճառով արքայազն Ֆիլիպը ծերանում է եւ նրա արթնանալուն է սպասում մի ծերանոցում.

Գիրացած Կարմիր Գլխարկը շարունակում է քարշ տալ տատիկի զամբյուղները` լի ֆաստ-ֆուդով

Ծովահարսին` որպես ծովի ծնունդ, ցուցադրում են ակվարիումում.

Իսկ սիսեռի արքայադստերը ընդհանրապես լքում են մի աղբավայրում` իր բոլոր փետուրներով.

Մոխրոտիկը միայնակ խմում է Վանկուվերի բեռնատարի վարորդների ճաշարաններից մեկում

Բելը տուժում է վերահաս ծերացումից, ուստի արքայադուստրը ոչ մեկ անգամ դիմում է պլաստիկ վիրահատության օգնությանը.




