Shantnews.am-ը գրում է․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միգրանտների միջազգային կազմակերպության կանոնադրության վավերացման մասին օրենքը, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերներտ կայքում:
Օրենքի համաձայն՝ ՌԴ-ն ընդունում է Միգրանտների միջազգային կազմակերպության կանոնադրությունը՝ ընդունված 1953 թվականի հոկտեմբերի 19-ին: Համաձայն դրա՝ՄՄԿ-ն պետք է ապահովի այն միգրանտների կազմակերպված տեղաշարժը, ովքեր չեն համապատասխանում փախստականի կարգավիճակին: Բացի այդ, ՄՄԿ-ն պետք է զբաղվի միգրանտնրի հավաքագրմամբ, տեղավորմամբ, լեզվի դասընթացներով, բժշկական ապահովագրությամբ, կացարանով ապահովմամբ: Այժմ ՄՄԿ անդամ է 173 պետություն, 8 պետություն, այդ թվում՝ ՌԴ-ն, դիտորդի կարգավիճակ ունեն:
Կազմակերպությունն ավելի քան 400 ներկայացուցիչ ունի ամբողջ աշխարհում: Այնտեղ աշխատում է ավելի քան 10.000 գործակալ: ՄՄԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 1.4 մլրդ դոլար: ՌԴ-ում ներկայացուցչություն բացվել է 1992 թվականին: