Երեք տարի առաջ այս օրը՝ ապրիլի 5-ին, Վատիկանում բացվեց Նարեկացու արձանը: Քանի կա մարդկային քաղաքակրթությունը, լինելու է Վատիկանը՝ Նարեկացու արձանով, և բոլորը հիշելու են, որ եղել է ու կա հայ ազգ, որը Նարեկացու նման մեծություն է պարգևել Աշխարհին: Երեք տարի առաջ մենք պետություն ունեինք, մենք ազգ էինք, մենք ազգային նպատակներ ու ծրագրեր ունեինք, մենք իսկականից հպարտանալու առիթներ և հնարավորություններ ունեինք: Երեք տարի առաջ այս օրը Վատիկանում պատմություն էր կերտվում՝ հայերի պատմություն: Իսկ Հայաստանում նույն օրը մի չարք էր քայլում Գյումրիից Երևան: Քայլում էր, որ սուտ ու կեղծիքով, անասնական բնազդներ արթնացնելով՝ զավթի իշխանությունն ու ոչնչացնի պետությունը, հավատքը, արժանապատվությունը, հայ մարդկանց, այն ամենը՝ ինչ կարող է, այն ամենը՝ ինչին ձեռքը հասնում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: