Երեկ երեխաների հետ Կասկադում էինք, բայց հանգստանալ չստացվեց: Պատճառը ոստիկանն էր, որ կանգնել էի շունչներիս և ամեն բանի համար նկատողություն էր անում:
Կասկադի երկրորդ հարկում շատրվան կա, կողքն էլ` երկաթից ձուկ: Բնական է, որ բոլոր երեխաները մոտենում են ձկանը, շոյում, հետը նկարվում: Երկու րոպեն մեկ ոստիկանը մոտենում էր ու նկատողություն անում` չշոյել ձկանը: Համբերությունս սպառվեց, երբ մոտեցավ ու երեխային ասաց` կարգին նստի (ոտքերը տակն էր ծալել):
Եթե թանգարան եք սարքել, բարի եղեք արձանները առանձնացնել պարանների պատնեշով կամ այլ կերպ:
Կասկադը հանգստի գոտի է, ոչ թե Լուվրի թանգարան!
Եվս մեկ հարց. արդյոք Կասկադ համալիրը սեփականաշնորհվա՞ծ է, թե՞ հանրային տարածք է հանդիսանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/10200821502514299?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



