Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Արամ Մկրտչյանը։
Նրա աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։ 6 ամիս շարունակ նրա բոլոր ընկերները, հարազատները սպասում էին նրա վերադարձին, սակայն հրաշք տեղի չունեցավ։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր ցավակցություններն է հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև պատերազմի բոլոր զոհերի հարազատներին:
May be an image of 1 person, standing and text that says FIBA ARMENIA 3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել