Ապրիլի 7-8-ից Առողջապահության նախարարությունը սկսելու է պատվաստումներն AstraZeneca պատվաստանյութով: Այն նույն պատվաստանյութով, որն արգելվել է աշխարհի մի շարք երկրներում, արձագանքներն էլ վկայում են, որ առաջացնում է մի շարք առողջական խնդիրներ, որոշ դեպքերում էլ մահ:
Հայաստանն այն ձեռք է բերել, քանի որ անցյալ տարի կնքել է պայմանագիր, ըստ որի, եթե հրաժարվի պատվաստանյութի ձեքբերումից, կկորցնի վճարած 890 000 000 ՀՀ դրամ կանխավճարը:
Հերթական անգամ ՀՀ իշխանությունը կատարել է չմտածված, ապաշնորհ գործողություն և չսպասելով պատվաստանյութի մասով արձագաքներին, պարտավորվել գնել նոր ի հայտ եկած պատվաստանյութը, հիմա էլ ամեն կերպ պետք է իրացնի այն՝ համոզելով բնակչությանը, որ պատվաստանյութն անվտանգ է՝ չնայած աշխարհի բազմաթիվ երկրներից եղած հակառակն ապացուցող արձագանքներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anihovhann/posts/5269687843101343
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել