2018-ից ի վեր մերժված ուղղությունները.
1. քայլ արեցին մերժեցին Սերժին.
2. քայլ արեցին մերժեցին ՀՀԿ-ին.
3. քայլ արեցին մերժեցին Հայոց բանակը.
4. քայլ արեցին մերժեցին Հայ Առաքելական Եկեղեցին.
5. քայլ արեցին մերժեցին ավանդական ընտանիքը.
6. քայլ արեցին մերժեցին հայկական մշակույթը.
7. քայլ արեցին մերժեցին Հայոց լեզուն.
8. քայլ արեցին մերժեցին Հայոց պատմությունը.
9. քայլ արեցին մերժեցին Հարության տոնը, Սուրբ Զատիկը.
10. քայլ կանեն ու կմերժեն Հայոց Ցեղասպանությունը.
11. քայլ կանեն ու կմերժեն Ապրիլի 24-ը.
12. քայլ կանեն ու կմերժեն Հայոց Պետությունը ու պետականությունը.
13. քայլ կանեն ու կմերժեն Հայկականությունը.
14. քայլ կանեն ու կմերժեն Հայի տեսակը.
15. քայլ են անում, որ մերժեն Հայ Ազգին:
16. և ի վերջո քայլ են անում, հայի դարավոր թշնամի թուրքերի (ադրբեջանցի) հետ բարեկամությանը:
Եկեք փաստ ենք ու վերջնականապես համոզվենք, որ սրանք անաստված են ու անարժեք: Ենթադրենք, որ կապիտուլյանտը ինքնամեկուսացվել է ու հերթական անգամ եսիմ ինչով է զբաղված, բա մնացած քայլարաստների ոհմա՞կը։
Դրանք երեկ մերժեցին Հարության տոնը՝ Զատիկը, էլ չասեմ` այսօրվա մեռելոցը. հազարավոր մարդիկ Զատիկի տոնի առիթով պիտի այսօր առաջին անգամ իրենց շիրիմներին այցի գնային, սրանք դարձյալ չհարգեցին նրանց վիշտն ու սուգը։
Սա՞ էր ձեր երազած Հայաստանը, սա՞ էր ձեր ազատության պայքարը, սա՞ էր ձեր սրտի իշխանությունը: Ժողովո՛ւրդ, սա՛ է ձեր սիրելի Հայաստանի առօրյան, մերժել եք Ազգայի՛նը ընտրելով, հակա հայկականությո՛ւնը, հակազգայի՛նը, վայելե՛ք ձեր ընտրած թրքաբարո ստահակների՛ն:
Հ.Գ. Արթնացե՛ք, ապավինե՛ք ձեր ուժին ու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆԸ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել